Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գրիգորյան — ԵՔՐԴ/0269/01/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԵՔՐԴ/0269/01/08

Վճռաբեկ դատարանԵՔՐԴ/0269/01/0818 դեկտեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով, ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ պաշտպան Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2007 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 11205207 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության մարմնի 2008 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակա

Ամբողջ Տեքստ

ԵՔՐԴ/0269/01/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0269/01/08

Նախագահող դատավոր Ա.Խաչատրյան

Դատավորներ` Ս.Ավետիսյան

Մ.Սիմոնյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղարությամբ

մասնակցությամբ պաշտպան

2009 թվականի դեկտեմբերի 18-ին

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Երևան քաղաքում

դռնբաց դատական նիստում քննելով, ամբաստանյալ Արթուր Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ պաշտպան Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

1.

2007

թվականի

նոյեմբերի

26-ին

Երևանի

Շենգավիթ

համայնքի

դատախազությունում հարուցվել է թիվ 11205207 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2008 թվականի մարտի 15-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

2. 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` 2009 թվականի փետրվարի 27-ին Ա.Գրիգորյանի վերաբերյալ

քրեական

գործը

փոխանցվել

է

Երևանի

Շենգավիթ

համայնքի

ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ ընդդատության: Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը

2009

թվականի

օգոստոսի

28-ի

դատավճռով

Ա.Գրիգորյանին

մեղսագրվող` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վերաորակել է նույն հոդվածի 1-ին մասով և ՛Համաներում հայտարարելու մասին ՀՀ ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել: Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով:

Նույն

համաներման

ակտի

1-ին

կետի

1-ին

ենթակետի

կիրառմամբ`

Ա.Գրիգորյանն ազատվել է պատժի կրումից:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճիռը բեկանելու մասին:

Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի

3

316-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման 2 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման 4 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժի մեջ հաշվակցվել է Ա.Գրիգորյանի` կալանքի տակ գտնվելու 9 ամիս 14 օր ժամկետը, և նրան թողնվել է կրելու ազատազրկում 3 տարի 8 ամիս 16 օր ժամկետով:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Վ.Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Ա.Գրիգորյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Ա.Գրիգորյանը 2007 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 22:30-ի սահմաններում, տեսնելով Երևանի Արտաշիսյան և Շևչենկո փողոցների խաչմերուկում, Արագածի 6 հասցեում

գտնվող

՛Մոնոտալ

սահմանափակ

պատասխանատվությամբ

ընկերությանը պատկանող ՛Լյուքս համալիրի մոտ վիճաբանող Կարեն Գրիշյանին և նշված համալիրում իր ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ ոստիկանության

պետական

պահպանության

վարչության

Շենգավիթի

բաժնի

ոստիկան, ոստիկանության ավագ Սամվել Զարգարյանին, անհարկի վեճի է բռնվել վերջինիս հետ և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրա նկատմամբ, ձեռքերով բռնել է Ս.Զարգարյանի համազգեստից, քաշքշել ու հայհոյել է: Վիճաբանության ու հայհոյանքի ձայները լսելով` ՛Լյուքս համալիրից դուրս են եկել երկու աշխատակիցներ և համալիրի համասեփականատեր Միհրան Մաթոսյանը, որը, տեսնելով Ս.Զարգարյանի նկատմամբ կիրառվող բռնությունը, մոտեցել է նրանց, Ա.Գրիգորյանին ուժով հեռացրել Ս.Զարգարյանից, որի ընթացքում պոկվել է վերջինիս

ոստիկանական փողկապը:

Այնուհետև

Ա.Գրիգորյանը,

բարձրաձայն

4

սեռական բնույթի հայհոյանքներ տալով Ս.Զարգարյանի և Մ.Մաթոսյանի հասցեին, Շևչենկո փողոցով դիմել է փախուստի և շուրջ 12 մետր հեռանալուց հետո իր մոտ գտնվող,

որպես

զենք

օգտագործվող,

հրազեն

չհանդիսացող

ատրճանակով

կրակոցներ է արձակել իրենից շուրջ 5 մետր հեռավորության վրա գտնվող Մ.Մաթոսյանի ուղղությամբ, ապա հայհոյանքներ տալով` հեռացել է: Ա.Գրիգորյանի

արտահայտվել

են

խուլիգանական

գործողությունների

հասարակության

նկատմամբ

հետևանքով,

բացահայտ

որոնք

անհարգալից

վերաբերմունքով և Մ.Մաթոսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու փորձով, շուրջ 10 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և խանգարվել ՛Լյուքս համալիրի աշխատանքը:

6. Սույն գործով առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է` ՛Ըստ Արթուր Գրիգորյանի բոլոր ցուցմունքների, որպիսիք հաստատվել են վկաների ցուցմունքներով, նա վկա Մաթոսյանի կողմից տապալվելով գետնին` անմիջապես դիմել է փախուստի և հետապնդվելով վերջինիս կողմից` վախից օդ է կրակել, այդ կրակոցով որևէ վտանգ չի առաջացրել, այլ կարողացել է խուսափել հետագա հետապնդումից, անխափան հեռանալ դեպքի վայրից:

Այս ցուցմունքներին հակառակ ապացույցներ ձեռք չեն բերվել: (…)

Դատարանը եկավ այն հետևության, որ ամբաստանյալ Արթուր Գրիգորյանը փախուստի

դիմելու

ընթացքում`

վկաների

հասցեին

հայհոյանքներ

տալով,

հետապնդումից խուսափելու նպատակով օդամղիչ ատրճանակից օդ կրակելով, կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմին, ուստի ամբաստանյալ Արթուր Գրիգորյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասից պետք է վերաորակել նույն հոդվածի 1-ին մասով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 97):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` ՛Վերաքննիչ դատարանը,

գնահատության

ենթարկելով

քրեական

գործով

ձեռք

բերված

ապացույցները, գտնում է, որ դատարանի հետևությունները և հիմնավորումներն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի հանցավոր արարքը խուլիգանության դրվագով վերաորակելու առումով անհիմն են և չեն բխում ինչպես գործող օրենսդրության, այնպես էլ քրեական գործով ձեռք բերված ապացույցներից (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 143):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

5

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

Ըստ բողոքաբերի` ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կվկայեին, որ Ա.Գրիգորյանն իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Բողոք բերած անձը շեշտում է, որ Ա.Գրիգորյանը, Մ.Մաթոսյանի կողմից վայր գցվելուց հետո դիմելով փախուստի, նկատել է, որ վերջինս հետապնդում է իրեն և ցանկանալով ազատվել հետապնդումից` իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է օդ, իսկ այն հանգամանքը, որ նա կրակել է Մ.Մաթոսյանի և Ս.Զարգարյանի ուղղությամբ և իրական վտանգ առաջացրել վերջիններիս համար, հաստատված չէ պատշաճ ապացույցներով:

9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի օգոստոսի 28-ի դատավճռին:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

ամբաստանյալ

Ա.Գրիգորյանի

կողմից

հրազեն

չհանդիսացող

ատրճանակով կրակոցներ արձակելը արդյոք վկայում է նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն`

՛1. Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (…):

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով (…):

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1․ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

6

2․ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3․ կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից, 4․ զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5․ զուգորդվել է բացառիկ ցինիզմով`

(…):

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (…):

12. Ա.Խաչատրյանի վերաբերյալ գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. ՛(…) Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության

և

բարոյականության

նորմերի

նկատմամբ

անթաքույց

արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն (տե՛ս Արման Մհերի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշումը):

13. Վերոշարադրյալի վերլուծությունից բխում է, որ խուլիգանության ինչպես հասարակ, այնպես էլ որակյալ հանցակազմերի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է արարքում խուլիգանական մղումների առկայությունը: Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, այն է` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանությունը ենթադրում է խուլիգանական մղումների առկայություն, հակառակ պարագայում` արարքը չի կարող որակվել վերոնշյալ հատկանիշով:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի և ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Ս.Զարգարյանի միջև տեղի ունեցող վիճաբանության ընթացքում Ա.Գրիգորյանը, վկա Մ.Մաթոսյանի միջամտությամբ հեռացվելով ոստիկանության աշխատակցից, վայր է ընկել և անմիջապես ոտքի բարձրանալով` դիմել է փախուստի: Ընդ որում, հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակն այդ ընթացքում գտնվել է ամբաստանյալի մոտ

7

և վերջինս այդ ընթացքում որևէ կերպ չի փորձել օգտագործել այն` Մ.Մաթոսյանի և Ս.Զարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելու կամ այդպիսի սպառնալիք ստեղծելու նպատակով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Քրեական գործի նյութերով հաստատված է, որ Ա.Գրիգորյանի փախուստի ընթացքում Մ.Մաթոսյանը հետապնդել է նրան, որի ժամանակ ամբաստանյալը, գրպանից հանելով օդամղիչ ատրճանակը, դրանով կրակոցներ է արձակել: Նշվածի մասին իրենց ցուցմունքներում հայտնել են ինչպես ամբաստանյալ Ա.Գրիգորյանը, այնպես էլ վկաներ Մ.Մաթոսյանը, Ս.Զարգարյանը, Լ.Բադալյանը, Ս.Դալլաքյանը: Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ա.Գրիգորյանը ցուցմունք է տվել այն մասին, որ փախուստի ընթացքում նկատելով, որ իրեն հետապնդում է Մ.Մաթոսյանը,

վախենալով,

որ

իրեն

կծեծեն,

հետապնդումից

խուսափելու

նպատակով իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է օդ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերոշարադրյալից հետևում է, որ Ա.Գրիգորյանի կողմից օդամղիչ ատրճանակով օդ կրակելն ուղղված չի եղել հասարակական կարգի դեմ և թելադրված` շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, այսինքն` չի կատարվել խուլիգանական մղումներից ելնելով: Այսինքն` միջադեպից հետո փախուստի դիմելու ընթացքում Ա.Գրիգորյանի կողմից իր մոտ գտնվող, հրազեն չհանդիսացող ատրճանակով կրակոցներ արձակելը չի վկայում նրա արարքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշների առկայության մասին:

15.

Ի

լրումն

վերոգրյալ

դատողությունների`

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում է, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհերքեր ամբաստանյալ Ա.Գրիգորյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել` Մ.Մաթոսյանի հետապնդումից խուսափելու նպատակով և կհաստատեր այն հանգամանքը, որ ամբաստանյալը գործել է խուլիգանական մղումներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՛Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…):

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

13–րդ

և

14-րդ

կետերում

առկա

դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակի գործադրմամբ խուլիգանություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի

258-րդ

հոդվածի

4-րդ

մասով

նախատեսված

հանցագործություն

8

կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը հաստատված չէ, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Ա.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ

կատարված

խուլիգանություն

որակելու

իրավական

հարցի

վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Հաշվի

առնելով

վերը

շարադրված

հիմնավորումները

և

ղեկավարվելով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ

բողոքը

բավարարել

մասնակիորեն:

Ամբաստանյալ

Արթուր

Գրիգորիի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2009 թ.
Գործի #:
ԵՔՐԴ/0269/01/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել