ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 18 հուլիսի 2018թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Ֆ. Թոխյանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Գագիկ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գագիկ Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հուլիսի 6-ին: Դիմումում խիստ անորոշ և անհասկանալի է շարադրված Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը: Մասնավորապես, դիմողը, մի դեպքում խնդրում է , ... վերջնական դատական ակտերը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավերե, մեկ այլ դեպքում՝ ,Դատական վերջնական ակտը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող անվավեր: Դատական վերջնական ակտը քրեական դատավարության 414 հոդվածի 1-ին մասը 414 հոդվածի 2-րդ մասի 1:ե:2 Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և դիմումում ներառված առանձին ձևակերպումների ուսումնասիրության արդյունքում ՀՀ սահմանադրա-կան դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողն, ըստ էության, վիճարկում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածը, որն ուժը կորցրել է Ազգային ծողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՕ-270-Ն օրենքով, այլ՝ նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել փաստարկներ՝ Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով:
2. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժ-ման՝ հետևյալ պատճառաբանությամբ. 2.1. դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար ,Սահ-մանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը. Այսպես, գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը դիմողին է ուղարկել 2017 թվականի հոկ-տեմբերի 5-ին: Դիմողը չի ներկայացրել ապացույց առ այն, թե իրեն երբ է հասանելի եղել Վճռաբեկ դատարանի նշյալ որոշումը: Այսինքն, դիմողի համար Սահմանա-դրական դատարան դիմելու ժամկետն ավարտվել է դեռևս 2018 թվականի ապրիլի 6-ին, մինչդեռ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվա-կանի հուլիսի 6-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը: 2.2. ՀՀ քրեական դատավարության 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վե-րաբերյալ.3 Ինչպես վկայում է գործի դատավարական նախապատմությունը, Վճռաբեկ դա-տարանի 2017 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, դիմողին տրամադրվել է 20-օրյա ժամկետ՝ ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Դիմողը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, անվավեր ճանաչել ստորադաս դա-տարանների դատական ակտերը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախա-զությանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով ու 290-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել հանցագործների նկատմամբ: Վճռաբեկ դատարանի 2017 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Դիմողը, վերացնելով սույն որոշման մեջ մատնանշված թերությունները, կրկին դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով, որ ,... բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէե: Այսինքն, դիմողը, նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի օգոստոսի 25-ի որոշման մեջ մատնանշված ձևական սխալները, շտկել է դրանք՝ կրկին դիմելով Վճաբեկ դատարան: Վերոշարադրյալի համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն արձանագրում է, որ անձը Սահմանադրական դատարանում կարող է վիճարկել այն դրույթի սահմանադրականությունը, որը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում անձի հիմնական իրավունքների և ազատությունների խախտումը պետք է շարունակական բնույթ կրի, և անձը, սահմանադրական արդարադատություն հայցելով, պետք է նպատակ ունենա վե-րացնելու դրանք: Մինչդեռ խնդրո առարկա գործի պարագայում դիմողը, վե-4 րացնելով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի օգոստոսի 25-ի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ արձանագրված ձևական սխալները, կրկին դիմել է Վճռաբեկ դատարան: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթին, որը սահմանում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ելնելով դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, արձա-նագրում է, որ այն չի կիրառվել դիմողի նկատմամբ: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպա-նության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համա-պատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական5 դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 2.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը արձանագրում է, որ նշյալ դրույթի մասով դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմա-նադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ոԲր իրավունքներն են խախտվել և իԲնչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը6 Ո Ր Ո Շ Ե Ց. Գագիկ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 18 հուլիսի 2018 թվականի ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
