Առաքելյան — ԵԱՔԴ/0217/01/14
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի նոյեմբերի 5-ին Կարինե Ամբարյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09132214 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Տիգրան Գարեգինի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: 2014 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրակ
Ամբողջ Տեքստ
ԵԱՔԴ/0217/01/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՔԴ/0217/01/14
Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան
Դատավորներ
Ա.Պետրոսյան
Մ.Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ
դատախազ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
պաշտպան
Ռ.ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻ
2016 թվականի մարտի 30-ին
դռնբաց
դատական
նիստում,
ք.Երևանում
քննության
առնելով
Տիգրան
Գարեգինի
Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի նոյեմբերի 5-ին Կարինե Ամբարյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09132214 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Տիգրան Գարեգինի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: 2014
թվականի
դեկտեմբերի
29-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 15-ի դատավճռով Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին լրիվ գումարվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի դատավճռով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, և Տ.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով և տուգանք` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ
դատարանը 2015
թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 15-ի դատավճիռը, Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճել է նրան ազատելով քրեական պատասխանատվությունից:
4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:
3
Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը և բողոքարկվող դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Տ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛(…) նա 2014 թվականի
հոկտեմբերի 26-ին ժամը 18:45-ի սահմաններում Երևան քաղաքի Դ.Անհաղթ 3 շենքի 19 բնակարանում, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ հասցնելուց հետո, ձեռքում եղած խոհանոցային դանակը առաջ-հետ շարժելով մոտեցել է իրենց բնակարան կանչով մեկնած ՛Երևան շտապօգնության թիվ 12 բրիգադի բժշկուհի Կարինե Կարովի Ամբարյանին և սպանության սպառնալիք է տվել նրան` ասելով ՛կսպանեմ, ստեղծելով իր կողմից տրված սպառնալիքները իրագործելու իրական վտանգ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 63-64):
6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում փաստել է. ՛[Գ]ործով ձեռք
բերված
յուրաքանչյուր
ապացույց
գնահատելով
թույլատրելիության,
վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, [դատարանը]
գտնում է, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի
մեղավորությունը` սպանության սպառնալիք տալու մեջ, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ապացուցված է:
Վերոհիշյալ հանցանքի կատարման համար ամբաստանյալը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65):
7.
Վերաքննիչ
դատարան
ներկայացված
բողոքում
ամբաստանյալ
Տ.Առաքելյանի պաշտպան Ռ.Չիբուխչյանը նշել է, որ 2014 թվականի հունիսի 23-ի դատավճռով նշանակված պատիժը 100.000 ՀՀ դրամի չափով տուգանքը, 2015 թվականի հունիսի 11-ին վճարվել է, բացի այդ, դատավճռի կայացումից հետո 2015 թվականի
մայիսի
25-ին,
ամբաստանյալ
Տ.Առաքելյանը
հաշտվել
է
տուժող
Կ.Ամբարյանի հետ: Արդյունքում բողոքաբերը պահանջել է բեկանել Առաջին ատյանի
4
դատարանի դատավճիռը, ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Տ.Առաքելյանին ազատել քրեական պատասխանատվությունից և կարճել գործի վարույթը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 2-4):
8. Ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
393-395-րդ,
402-րդ
հոդվածներով
Վերաքննիչ
դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը իր դատական ակտում նշելով. ՛(...) Ամբաստանյալի պաշտպան Ռ.Չիբուխչյանը վերաքննիչ
բողոքին կից ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից տրված N 011720 տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի կողմից առաջին ատյանի դատարանի 23.06.2014թ. դատավճռով նշանակված տուգանքն ամբողջությամբ 11.06.2015թ.-ին վճարվել է:
Բացի այդ` վերաքննիչ բողոքին կից վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև տուժող Կարինե Ամբարյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ դատավճռի կայացումից հետո ամբաստանյալ Տ.Առաքելյանը ներողություն է խնդրել իրենից, զղջացել է կատարածի համար, որի հիման վրա էլ ինքը հաշտվել է վերջինիս հետ և նրա դեմ որևէ պահանջ չունի:
Տուժող Կ.Ամբարյանն իր դիմումում նշել է նաև այն մասին, որ ինքը համաձայն է, որպեսզի
ամբաստանյալ
Տ.Առաքելյանն
ազատվի
քրեական
պատասխանատվությունից:
(...) Այս առումով վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ վերաքննիչ դատարանում պաշտպանության կողմը ներկայացրեց նոտարական հաստատումով հայտարարություն, որով տուժող Կարինե Ամբարյանը հայտնել է, որ հաշտվում է ամբաստանյալ Տիգրան Գարեգինի Առաքելյանի հետ, որ գիտակցում է ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի հետ հաշտվելու իրավական հետևանքների մասին, բավարարված է հանցագործությունից հետո ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի դրսևորած վարքագծից և համաձայն է, որ վերջինս ազատվի քրեական պատասխանատվությունից:
Վերոնշյալ հայտարարությամբ տուժող Կարինե Ամբարյանը հայտնել է նաև այն մասին, որ ինքը ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որևէ պահանջ չունի:
(...) Այսպիսով, վերոնշյալ հանգամանքների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջների հիման վրա ամբաստանյալ Տիգրան Գարեգինի Առաքելյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և վերջինիս վերաբերյալ քրեական գործի վարույթը պետք է կարճել (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 42-43):
5
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքի հեղինակը նշել է, որ Տ.Առաքելյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Ի հիմնավորումն իր փաստարկների բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի
73-րդ
հոդվածով
սահմանված
է
անձին
քրեական
պատասխանատվությունից ազատելու նյութական հիմքը, որն ինքնին չի կարող դատավարական նորմատիվ հիմք հանդիսանալ քրեական գործերով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իսկ նման դեպքերում դատարանները պետք
է ղեկավարվեն կա՛մ ՀՀ
քրեական դատավարության
օրենսգրքի 35-րդ, կա՛մ 37-րդ հոդվածով:
9.1. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխան նորմերը բողոք բերած անձը նշել է նաև, որ ժամանակային կամ փուլային առումով հաշտության թույլատրելիությունը կարգավորվում է միայն ՀՀ քրեական
դատավարության
օրենսգրքի
183-րդ
հոդվածով
նախատեսված
իմպերատիվ կանոնով, այն է` հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը: Այսինքն` տուժողի նշված իրավունքը սահմանափակված է առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննությամբ, հետևաբար, ըստ բողոքաբերի` վերադաս դատական ատյաններում տուժողը զրկված է օրենքով իրեն վերապահված հաշտության իրավունքից, և նրա հաշտվելու մասին դիրքորոշումը չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործի վարույթը կարճելու համար: Մինչդեռ բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ
դատարանը
վերաբերյալ
ՀՀ
անտեսել
քրեական
է
հաշտության
դատավարության
թույլատրելիության
օրենսգրքի
183-րդ
պահի
հոդվածով
սահմանված կանոնը:
10. Բացի այդ, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, չի ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով: Չնայած որոշման եզրափակիչ մասում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ որոշում կայացնելիս ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածով, սակայն չի պատճառաբանել, թե Առաջին ատյանի դատարանի կողմից
6
կայացված դատավճռով գործի ելքի վրա ազդած դատական սխալն արտահայտվել է նյութական, թե դատավարական իրավունքի խախտմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը տուժող Կ.Ամբարյանի և ամբաստանյալ Տ.Առաքելյանի հաշտության հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է դատավարական
սահմանված
տվյալ
հիմքերի
փուլում
ՀՀ
կիրառման
քրեական օրենսգրքի
անհնարինության
73-րդ հոդվածով
պայմաններում:
Օրենքով
սահմանված պայմանների անտեսմամբ ամբաստանյալ Տ.Առաքելյանին ազատելով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար
քրեական
պատասխանատվությունից
դրսևորել
է
բացարձակ
հայեցողություն, ինչի արդյունքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
395-րդ
հոդվածի
պահանջները
կայացրել
է
չհիմնավորված
և
չպատճառաբանված դատական ակտ:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 15ի դատավճռին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության (ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածներ) հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավահարաբերությունները կարգավորող նորմերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. օրինական
և
հիմնավորված
է
արդյոք
մասնավոր
մեղադրանքի
գործով
Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի հիման վրա կարճելու և նրան քրեական պատասխանատվությունից ազատելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն
7
՛Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական
պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի
՛Դատարանը,
համաձայն
դատախազը,
ինչպես
նաև
դատախազի
համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 73-րդ (…) հոդված[ով] նախատեսված դեպքերում: Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով տուժողի հետ հաշտվելը նախատեսված է որպես հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու ինքնուրույն հիմք:
Միևնույն
ժամանակ
պատասխանատվությունից
օրենսդիրը
ազատելու
նախատեսել
քննարկվող
հիմքի
է
քրեական
կիրառման
համար
անհրաժեշտ պահանջները: Մասնավորապես, այդպիսիք են
1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,
2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,
3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը: Ընդ
որում,
պահանջների
ՀՀ
քրեական
առկայությունը
օրենսգրքի
73-րդ
դեռևս
հանգեցնում
չի
հոդվածով
նախատեսված
անձին
քրեական
պատասխանատվությունից ազատելուն. այդ պահանջների առկայության դեպքում վարույթն
իրականացնող
մարմինը
պատասխանատվությունից
ազատելու
լիազորությամբ:
Քննարկվող
հիմքով
քննարկում
հարցը
և
քրեական
է
անձին
օժտված
է
քրեական
հայեցողական
պատասխանատվությունից
ազատելու դիսպոզիտիվությունն իր դատավարական արտահայտությունն է գտել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածում, որն ուղղակիորեն նախատեսում է ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու` վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունը:
14.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է.
՛1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
8
(…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն
՛1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
5)
սույն
օրենսգրքով
նախատեսված
դեպքերում
տուժողը
հաշտվել
է
կասկածյալի կամ մեղադրյալի հետ (...):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն`
՛Սույն օրենսգրքի 33 հոդվածի երկրորդ մասում նշված հանցագործությունների վերաբերյալ գործերով վարույթը կարճվում է և փաստվում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարում, երբ տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն
՛Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի [համապատասխան
հոդվածներով]
նախատեսված
հանցագործությունների
վերաբերյալ
գործերը
հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (…):
Մեջբերված
դրույթների
քրեադատավարական
համադրված
վերլուծությունից
օրենսդրությունը,
արարքի
երևում
հանրային
է,
որ
նվազ
վտանգավորության հանգամանքով պայմանավորված, առանձնացնում և հստակ սահմանում է մասնավոր հետապնդման գործերի շրջանակը, որոնց համար նախատեսում
է
Մասնավորապես,
քննության
մասնավոր
առանձնահատուկ
հետապնդման
դատավարական
գործերը
կարող
են
կարգ:
հարուցվել
բացառապես տուժողի բողոքի հիման վրա և կասկածյալի կամ մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:
Այսպիսով,
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում
ա) առկա է մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդում (անձին մեղսագրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք): Սույն դիրքորոշումը պայմանավորված է օրենսդրի
կողմից
դեպքերում
քննարկվող
պայմանի
նորմում
նախատեսմամբ:
՛սույն
օրենսգրքով
Մասնավորապես,
նախատեսված
տուժողի
կողմից
9
կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքը վերաբերում է մասնավոր մեղադրանքի գործերով հաշտությանը, որը նախատեսված է նշյալ օրենսգրքի 33-րդ, 36-րդ և 183-րդ հոդվածներով:
բ) տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերը կրում են իմպերատիվ բնույթ, և դրանցից մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ եթե վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
35-րդ
հոդվածի
1-ին
մասում
ամրագրված
հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման (տե՛ս Արամ
Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը): Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
35-րդ
հոդվածի
1-ին
մասի
5-րդ
կետով
նախատեսված
հիմքի
կիրառելիության` ա) և բ) ենթակետերում շարադրված պայմանների առկայությունը առաջացնում է հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:
15. Հիմք ընդունելով սույն որոշման 14-րդ և 14.1.-րդ կետերում շարադրված վերլուծությունը, ինչպես նաև վերահաստատելով Ա.Բաբայանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները (տե՛ս Ա.Բաբայանի գործով Վճռաբեկ
դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշման 15-19-րդ կետերը) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե ՀՀ քրեական օրենսգրքի 73րդ հոդվածի հիմքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառման պահանջներից մեկը տուժողի և հանցագործություն կատարած անձի հաշտությունն է:
Միաժամանակ
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
հաշտության
քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը չեն նույնանում: Դրանք տարբերվում են մի շարք հատկանիշներով: Այսպես
ա)
ՀՀ
քրեական
օրենսգրքի
73-րդ
հոդվածով
ամրագրված
քրեական
պատասխանատվությունից ազատելու հիմքը նյութաիրավական բնույթ ունի, որի կիրառման դատավարական հիմքն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37րդ հոդվածը: Ինչ վերաբերում է մասնավոր մեղադրանքի ինստիտուտին, ապա այն քրեադատավարական
բնույթ
ունի,
որի
հիմքով
քրեական
հետապնդման
10
դադարեցումը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի
5-րդ կետով,
բ) այն պայմաններում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում առկա են 100-ից ավելի ոչ մեծ ծանրության հանցակազմեր, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում սահմանված են ոչ մեծ ծանրության թվով 26 հանցակազմ: Բացի այդ, նույն հոդվածով նախատեսված է նաև միջին ծանրության թվով 2 հանցակազմ: Այլ խոսքով` եթե մասնավոր մեղադրանքի գործերով քրեական գործի վարույթը կարճելը հնարավոր է միջին ծանրության որոշակի, ինչպես նաև սահմանափակ թվով ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը կարող է կիրառվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում,
գ) ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածում սահմանված է, որ անձը ՛կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, դրան համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինները ՛կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված է, որ քրեական գործի վարույթը ՛ենթակա է կարճման: Այսպիսով, օրենսդիրը հստակ սահմանել է, որ մասնավոր մեղադրանքի գործերով կողմերի հաշտության դեպքում իրավակիրառ մարմինը պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված` տուժողի հետ հաշտվելու դեպքում կարող է ազատել քրեական պատասխանատվությունից` դադարեցնելով քրեական հետապնդումը և կարճելով քրեական գործի վարույթը: Այլ կերպ ՀՀ քրեական
օրենսգրքի
73-րդ
հոդվածով
նախատեսված
դեպքում
քրեական
պատասխանատվությունից ազատելը վարույթն իրականացնող մարմնի համար նախատեսված
է
որպես
տնօրինչական
լիազորություն:
Մինչդեռ
մասնավոր
մեղադրանքի գործերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առկայությունը վարույթն իրականացնող մարմնի համար առաջացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն: 15.1. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության քրեաիրավական և քրեադատավարական
պետություն
ու
՛անձ
ինստիտուտները
և
տուժող
համապատասխանաբար
քրեաիրավական
վեճի
՛անձ
և
հաղթահարման
կառուցակարգեր են: Մասնավորապես, հաշտության նյութաիրավական ինստիտուտը
11
հանցագործության
հետևանքով
խախտված
հավասարակշռման
կառուցակարգ
է,
մասնավոր
որով
էլ
և
հանրային
պայմանավորված`
շահերի
հանցանք
կատարած անձի համար նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատվելու բարդեցված կարգ, քանի որ հանրային շահի բավարարման համար, տուժողի կամահայտնությունից բացի, անհրաժեշտ է նաև սոցիալապես դրական այլ հանգամանքների
առկայություն:
Վերջիններիս
բավարարության
գնահատման
հայեցողությունն էլ թողնված է պետությանը ի դեմս վարույթն իրականացնող մարմինների:
Մինչդեռ
մասնավոր
մեղադրանքի
գործերով
հաշտության
քրեադատավարական ինստիտուտը հանդիսանում է հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման
կառուցակարգ,
որով
պայմանավորված
էլ
տուժողի
կամահայտնությունը որոշիչ նշանակություն ունի հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս և բացառում է պետության ի դեմս վարույթն իրականացնող մարմինների հայեցողությունը: Այլ
խոսքով`
հաշտության
նյութաիրական
ինստիտուտը
(ՀՀ
քրեական
օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածներ) կիրառելի է միայն հանրային հետապնդման գործերով, իսկ քրեադատավարական ինստիտուտը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և 183-րդ հոդված) մասնավոր հետապնդման գործերով: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածները կիրառելի չեն մասնավոր հետապնդման այն գործերով, որոնք վերաբերում են ոչ մեծ ծանրության հանցագործություններին: Վճռաբեկ դատարանի վերջին
դիրքորոշումը
հիմնավորվում
է
նաև
նրանով,
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի
որ
ՀՀ
քրեական
5-րդ կետը և 183-րդ
հոդվածը, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի, նախատեսում են քրեական գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք, որի առկայությունն արդեն իսկ իմաստազրկում է ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված մնացած պայմանների առկայության քննարկումը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների հայեցողության դրսևորումը:
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մասնավոր հետապնդման գործերով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 183-րդ հոդվածով նախատեսված կարգավորումից զատ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, արտահայտելով քրեական օրենսդրության արդարության և մարդասիրության սկզբունքը, նախատեսում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների
վերաբերյալ
գործերով
անձին
քրեական
12
պատասխանատվությունից
ազատելու
ինքնուրույն
հիմք,
որի
կիրառման
պայմանները և ընթացակարգն էապես տարբերվում են մասնավոր մեղադրանքի գործերով
վարույթը
կարճելու
և
քրեական
հետապնդումը
դադարեցնելու
կառուցակարգից:
17. Սույն գործի փաստերի համաձայն Տ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ հասցնելուց հետո, ձեռքում եղած խոհանոցային դանակը առաջ-հետ շարժելով, մոտեցել է իրենց բնակարան կանչով մեկնած ՛Երևան շտապօգնության թիվ 12 բրիգադի բժշկուհի Կ.Ամբարյանին և ասելով ՛կսպանեմ տվել սպանության սպառնալիք` ստեղծելով իր կողմից տրված սպառնալիքներն իրագործելու իրական վտանգ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքում, և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով տուժող Կ.Ամբարյանի դիմումը և գրավոր հայտարարությունն առ այն, որ ինքը հաշտվել է ամբաստանյալի հետ և նրա դեմ որևէ պահանջ չունի, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջների հիման վրա ամբաստանյալ Տ.Առաքելյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և վերջինիս վերաբերյալ քրեական գործի վարույթը պետք է կարճել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
18.
Սույն
որոշման
14-16-րդ
կետերում
շարադրված
իրավական
դիրքորոշումները կիրառելով նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանն փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնավոր հետապնդման գործերի շրջանակում, որի դեպքում տուժողի հետ հաշտվելու
հիմքով անձին քրեական պատասխանատվությունից
ազատելու իրավական հենքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ.Առաքելյանին հաշտության նյութաիրավական ՀՀ քրեական օրենսգրքի
73-րդ
հոդվածով
նախատեսված
հիմքով
ազատելով
քրեական
պատասխանատվությունից Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես կիրառել է նյութական իրավունքի այն նորմը, որը տվյալ դեպքում ենթակա չէր կիրառման:
13
19. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր մեղադրանքի գործով Տ.Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի
73-րդ
հոդվածի
հիման
վրա
կարճելու
և
նրան
քրեական
պատասխանատվությունից ազատելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական և հիմնավորված չէ:
Վերաքննիչ դատարանը, ոչ ճիշտ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից խախտելով ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 6-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները (օրինականության սկզբունք): Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել
է
ՀՀ
պահանջներին
քրեական
դատավարության
չհամապատասխանող
դատավարական
իրավունքի
օրենսգրքի
դատական
խախտումները
ՀՀ
ակտ:
358-րդ
Նշված
քրեական
հոդվածի
նյութական
և
դատավարության
օրենսգրքի 397-398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու հիմք են:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի մնացած փաստարկները (տե՛ս սույն որոշման 9.1.-10-րդ կետերը) կարող են քննարկման առարկա դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո: Ելնելով
վերոգրյալից
Սահմանադրության
և
91-րդ,
ղեկավարվելով
92-րդ
Հայաստանի
հոդվածներով
Հանրապետության
(2005
թվականի
փոփոխություններով), Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի
16-րդ,
39-րդ,
43-րդ,
3611-րդ,
403-406-րդ,
419-րդ,
422-423-րդ
հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ
բողոքը
բավարարել
մասնակիորեն:
Ամբաստանյալ
Տիգրան
Գարեգինի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
14
Նախագահող`
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0217/01/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
