ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը 1.
Ամփոփում
Հոդված 24. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը 1. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը: 2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա: 3. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի
Ամբողջ Տեքստ
Հոդված 24. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելումը 1. Անտառի վնասատուների և հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:
2. Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:
3. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի և շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները և մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:
4. Անտառի վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։ (24-րդ հոդվածը խմբ.
25.0 5.22 ՀՕ-141-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
