«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԱՍՊԱՐԵԶ» ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՍԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ, ԼԱԼԱ ՀՈՎՍԵՓՅԱ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԱՍՊԱՐԵԶ» ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՍԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ, ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ, ԼԱԼԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՌԻՄԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱԲԳԱՐ ՔԼՅԱՆԻ, ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՏՈՐԴ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
5 մայիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով դիտորդական առաքելություն իրականացնող
կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արսեն Շահբազյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Լալա Հովսեփյանի, Սերգեյ Գրիգորյանի, Ռիմա Գրիգորյանի, Աբգար Քլյանի, Արևիկ Հակոբյանի, հավատարմագրված դիտորդ Վարդգես Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արսեն Շահբազյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Լալա Հովսեփյանը, Սերգեյ Գրիգորյանը, Ռիմա Գրիգորյանը, Աբգար Քլյանը, Արևիկ Հակոբյանը, հավատարմագրված դիտորդ Վարդգես Գասպարին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 09.04.2017թ. թիվ 162-Ա և ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2- ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163-Ա որոշումները և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողները գտնում են, որ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումներն իրենց համակցության մեջ և/կամ բնույթով կարող են ուղղակի ազդեցություն ունենալ յուրաքանչյուր ընտրողի քվեի հասցեականության վրա, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունքի իրացման վրա` առհասարակ, հետևաբար, ընտրական իրավահարաբերությունների սուբյեկտ հանդիսացող յուրաքանչյուր անձի, այդ թվում` ընտրողներին, դիտորդներին և դիտորդական կազմակերպություններին ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելը կհանգեցնի այս իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցի բացառմանն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածով երաշխավորված` օրենսդիր մարմին ընտրելու իրավունքի էության խախտմանը: Ուստի դիմողները եզրակացնում են, որ իրենք իրավասու են դիմելու ՀՀ սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման հարցով` ՀՀ Սահմանադրության ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների անմիջական գործողության, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 3-րդ, 48-րդ հոդվածների ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի դրույթներին համահունչ մեկնաբանության շրջանակներում:
2. Դիմողները պնդում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները և սահմանված ժամկետներն ակնհայտորեն վկայում են ընտրական գործընթացներում բողոքարկման ողջ համակարգի անարդյունավետության, խիստ ձևական բնույթ կրելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին:
3. Դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ դիմումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69- րդ հոդվածով նախատեսված` անհատական դիմումներին ներկայացվող պահանջներին:
4. ՀՀ սահմանադրական դատարանն ամբողջ կազմով 2017թ. ապրիլի 18-ի ՍԴԱՈ-29 աշխատակարգային որոշման 11-րդ կետով ի գիտություն է ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի զեկույցը, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վերադարձրել է դիտորդական առաքելություն իրականացրած` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության թվով ութ քաղաքացիների ու մեկ հավատարմագրված անհատ դիտորդի կողմից համատեղ 14.04.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը` 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու վերաբերյալ` որպես տվյալ հարցով ՀՀ սահմանադրական դատարան օրենքով սահմանված կարգով դիմելու իրավասություն չունեցող սուբյեկտների կողմից ներկայացված դիմում:
5. Դիմողի կողմից վիճարկվող հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 28-ի ՍԴՈ-1364 որոշումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արսեն Շահբազյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Լալա Հովսեփյանի, Սերգեյ Գրիգորյանի, Ռիմա Գրիգորյանի, Աբգար Քլյանի, Արևիկ Հակոբյանի, հավատարմագրված դիտորդ Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
5 մայիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մայիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
