ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 80 — Կառավարչի լուծարման ընթացակարգը 1.
Ամփոփում
Հոդված 80. Կառավարչի լուծարման ընթացակարգը 1. Կառավարչի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ: 2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազոր մարմնին` լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրում
Ամբողջ Տեքստ
Հոդված 80. Կառավարչի լուծարման ընթացակարգը 1. Կառավարչի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:
2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազոր մարմնին` լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը: Պետական լիազոր մարմինը դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:
4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը` 1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող կառավարչի ակտիվներն ու պասիվները. 2) ձեռնարկում է կառավարչի բոլոր պարտատերերին հայտնաբերելու և կառավարչի դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ. 3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար. 4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ. 5) որոշում է կառավարչի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ` 1) լուծարվող կառավարչի գույքի կազմի մասին. 2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` կառավարչի հաշվեկշռում արտացոլված կամ կառավարչին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր մերժած պահանջների առանձին ցանկը. 3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 81-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից: (80-րդ հոդվածը փոփ.
19.03.12 ՀՕ-73-Ն, 16.04.26 ՀՕ-161-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
