ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 519 — Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը 1.
Ամփոփում
Հոդված 519. Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը: 2. Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ
Ամբողջ Տեքստ
Հոդված 519. Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
2. Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ չափերի, ձևի, տեսակի կամ այլ հատկանիշներ ունեցող պատշաճ որակի ապրանքի հետ փոխարինելիս փոխարինվող ապրանքի և անպատշաճ որակի ապրանքի փոխարեն հանձնվող ապրանքի գների միջև եղած տարբերությունը հատուցվում է: Եթե վաճառողը գնորդի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
3. Ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու մասին պահանջի դեպքում, հաշվի է առնվում ապրանքի գինն իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե գնորդի պահանջը կամովին չի բավարարել, գինը համաչափորեն իջեցնելու մասին` դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
4. Վաճառողին անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնորդն իրավունք ունի պահանջել մանրածախ առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա համապատասխան ապրանքի գնի, իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճիռը կայացնելու օրվա գնի միջև տարբերությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
