Ներկարարյան
Ամփոփում
Շամբարձճումյան 1 մարտի 2024 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի Լի որոշման դեմ մեղադրյալներ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի ն Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶՔԵՑ ՛ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրա
Ամբողջ Տեքստ
2». 33/15.09.2021
271 ՀԱՏՎԱ էջ
ԹԸ |
է 7» ԿՔ ՀՆ,
աԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Շամբարձճումյան
1 մարտի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դտարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի Լի որոշման դեմ մեղադրյալներ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի ն Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶՔԵՑ ՛
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բավարարվլ է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունն ու թույլատրվել 2 (երկու) ամիս ժամկետով Կարո Ղարաջյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:
2. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ Արթուր Ժիրիկի Ներկարարյանի ն Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից բերված լինելու պատճառաբանությամբ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Արթուր Ներկարարյանի ն Արսեն Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին, ն որպես արդյունք՝ ոչ իրավաչափորեն սահմանափակել
ԱՆերկարարյանի ն ԱՄալերյանի՝ մասնավոր կյանքի անձեմեմխելիության իրավունքի սահմանափակման հիմ. հանդիսացող դատական ակտի
իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը:
Ի հիմնավորումն վերոգրյալի՝ բողոքաբերը, կիրառելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած 0օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրած դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու հնարավորության գնահատման երկաստիճան թեստը, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը Ա.Ներկարարյանի ն ԱՄալերյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը, հաշվի չի առել, որ նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն: Նման եզրահանգման գալու համար հիմք է ընդունվել ԿՂՂարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ վերարտադրված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը:
Վերոգրյալի հետ մեկտեղ փաստարկվել է, որ Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արդյունքում ստացված տեղեկությունները հանդիսացել են Ա՛.Ներկարարյանի ն ԱՆՄալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանի՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատող փաստական տվյալ: Որպիսի հանգամանքը բողոքի հեղինակին հիմք է տվել պնդելու, որ միջամտությունն ուղղակի վնաս է պատճառել վերոհիշյալ անձանց ու ազդեցություն է թողել նրանց լեգիտիմ շահերի վրա:
41 Բացի այդ, բողոքաբերն անդրադարձ է կատարել Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությանը՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը վերացական վերահսկողության է ենթարկել խնդրո առարկա միջնորդությունը, քանի որ մատնանշված չեն այն փաստական տվյալը կամ դրանց համակցությունը, որոնք թույլ են տալիս հաղթահարված համարելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը:
5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով Կ.Ղարաջանի նկատմամբ «Հեռախոսային
խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնկլու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Դատական վերանայման բողոքին կից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նան՝
- Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը, որով, ի թիվս այլնի, վերարտադրված է Կ.Ղարաջյանի ն «Բարսուկ» մականունով ԱՄալերյանի, ինչպես նան՝ Կ.Ղարաջյանի ու «Ներկուշ» մականունվ Ա՝Ներկարարյանի միջե'։ Օ-տեղրի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը,
- կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտերը, համաձայն որոնց՝ ԱՆերկարարյանի ն ԱՄալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատվել է Կ.ՂՂարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով»:
7. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանի որոշմամիը (...) թույլատրվել է երկու ամիս ժամկետով Կ.Ղարաջյանի նկատմամը իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» (...) օպելատիվ- հեզալխուզական միջոցառում, որը որեէ կերպ չի առնչվում Արթուր Ներկարարյանի ն Արսեն Մալերյանի իրավունքներին ն օրինական շահերին:
(-:)
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել նան, որ այն դեպքում, երը պաշտպանական կողմի համոզմամբ վիճարկվող դատական ակվով շոշափվել են նան Ա.Ներկարարյանի ն Ա.Մալերյանի իրավունքները ն օրինական շահերը, քանի որ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-49:
Հ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 50-63 ն 64-80:
վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հերապնրաւ ն որպեսխափանման միջոց է ընտրվկվ կալանավորումը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանության կողմր զրկված չէ հետագայում գործն րատ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավավաւթյունը (...):
(-))
Հաշվի առնելով վերր նշվածը ն նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի պահանջները, այն 1՝ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձր, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ, ուստի ՀՀ քրեական դափտավարությաւն օրենսգրքի 38Լրդ հոդվածի 2.1Էրդ մասի 3րդ կարի համաձայն (...) մեղադրյալներ Արթուր Ներկարարյանի ն Արսեն Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի կողմից ներկայացված բողոքը պեարք է թողնել առանց քննության»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Կ.Ղ,արաջյանի նկատմամբ օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա.Ներկարարյանի ն Ա.Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը:
9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ուս, իր իրավունքների ն ազավպությունների արդյոււավեր դատական պաշտպանությաւն իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ 5Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-96:
«Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական ղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:
Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքսում, ինչպես նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի գնահատականների հիման վրա, Վճռաբեկ դատարան Արա Շահնազարյանի գործով, վերահսկողության գաղտնի միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» միջոց է դիտարկել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով: Նախնական դատական վերահսկողութան ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության՝ վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» հիշյալ մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեոնմխելիության իրավունքի խախտման զոհ:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են «թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում, օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը գնահատելու համար կիրառվում է երկաստիճան թեստ՝ բաղկացած հետնյալ հարցերից.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա:
Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձնականացվի (62655176 /0Ռոճնչու), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած
միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից:
Մյուս կողմից էլ, նշվել է, որ շահագրգիռ անձինք, իրենց բողոքը ներկայացնելիս, պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը: Այս առումով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը ն մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար: Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որնէ իրավուն, չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում: Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը::
10. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ն ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցություններիի վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում»,
- Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ, ի թիվս այլնի, վերարտադրված է Կ.Ղարաջյանի ն 4Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 «Տեն ան ն որոշման 1-ին կետը:
ԱՄալերյանի, ինչպես նան՝ Կ.Ղարաջյանի ու Ա.Ներկարարյանի միջն տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ճայնագրությունըձ,
- կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթի հանրային մասնակցի միջնորդությունը քննության առնելիս դատարանները Ա.Ներկարարյանի ն ԱՄալերյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանը` հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատել են Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով՛,
- ԱՆերկարարյանի ն ԱՄալերյանի պաշտպան Գ.ՀՇարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի` Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցություններիի վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվությոն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ, որը Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի Լի որոշմամբ թողնվել է առանց քննության:,
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջանի նկատմամբ իրականացված «Հեռախոսային
խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը որնէ կերպ չի առնչվում Արթուր Ներկարարյանի ն Արսեն Մալերյանի իրավունքներին ն օրինական շահերին, ուստի վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ::
1. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Արա Շահնազարյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, բացառելով Առաջին ատյանի դատարանի որոշումը Ա.Ներկարարյանի ն Ա.Մալերյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը՝ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքին կից նյութերի շրջանակում պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել տեղեկատվությունն այն մասին, որ Կ.Ղարաջյանի 6 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
7 Տե՛ս նույն տեղում:
Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրության մեջ վերարտադրված են նան Կ.Ղարաջյանի ն ԱՄալերյանի, ինչպես նան՝ Կ.Ղարաջյանի ու Ա.Ներկարարյանի միջն տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները: Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա Կ.Ղարաջյանի հեռախոսային հաղորդակցության գաղտնալսման ընթացքում վերահսկման են ենթարկվել վերջինիս հետ Ա.Ներկարարյանի ու ԱՆՄալերյանի հեռախոսային խոսակցությունները: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման հիման վրա առերնույթ միջամտություն է տեղի ունեցել Ա.Ներկարարյանի ն Ա.Մալերյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ բողոքի հեղինակը նան հիմնավորել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությունն առերնույթ ազդեցություն է թողել Ա՞Ներկարարյանի ն Ա.Մալերյանի լեգիտիմ շահերի վրա:
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, հիմնավորվել է դատական նախադեպի հիման վրա մշակված՝ բողոքարկման իրավասութան իրավական չափորոշիչների պահպանումը Միմյանց հետ փոխկապակցված՝ այդ երկու չափանիշների հիմնավորումն էլ հենց պայմանավորում է Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի որոշում` վերադասութան կարգով վիճարկելու Ա.Ներկարարյանի ն ԱՄալերյանի իրավունքը:
Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետնությունը, որ Ա՛Ներկարարյանը ն ԱՄալերյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բողոքարկելու իրավունք չեն ունեցել: Հետնաբար, Կ.Ղարաջյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում
իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա՛Ներկարարյանի ն ԱՄալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ:
1.1. Միննույն ժամանակ, հաշվի առնելով, որ Կ.Ղարաջյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցություններիի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման իրավաչափության պայմանները քննարկման առարկա չեն դարձել Վերաքննիչ դատարանում, Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 4.-րդ կետում մատնանշված փաստարկին անդրադառնալու հնարավորությունից։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի վճռաբեկ ու վերաքննիչ դատարանների միջն գործառութային կապի ն դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի խախտման:
12. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը քղուռ /4616 անհամաչափորեն սահմանափակել է ԱՆՆերկարարյանի ն ԱՄալերյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինջպես նան հանգեցրել է վարույթի հանրայնութիան սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ ն 362րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 1ի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար":
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 36Լրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
6 Տե՛ս, ռամոտ ոււմոոմչ, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեւիյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/1/18 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
1
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալներ Արթուր Ժիրիկի ՝Ներկարարյանի ն Արսեն Մայիսկայի Մալերյանի պաշտպան Գ.Հարությունյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 1-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
