ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 հոկտեմբերի 2014 թվականի
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Քաղաքացիներ Արամ Սարգսյանը և Արտակ Զեյնալյանը ՀՀ սահմանադրական դատարան են դիմել 26.09.2014թ.։ Վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը, կայացվել է 2014 թվականի մայիսի 14-ին, այսինքն դիմողները ՀՀ սահմանադրական դատարան են դիմել պահպանելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը։
Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
«1. «ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 3, 14.1-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը,
2. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի «վճռաբեկ բողոքին կցվում են … բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները» դրույթի «ուղարկել» դրույթը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, որով բացառում է բողոքը էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային փոստով գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելը,
3. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի «վճռաբեկ բողոքին կցվում են … վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը /էլեկտրոնային կրիչը/ մասով, և/ կամ
4. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6 և 91, 18-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը,
5. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3 և 83.5, 5, 6 և 91, 18-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր
ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով չի նախատեսում սահմանադրական դատարան դիմելու մասին դատավարության կողմի միջնորդությունը մերժելու որոշումը պատճառաբանելու դրույթը»։
Դիմողները գտնում են, որ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված վիճարկվող դրույթները, հակասություն ստեղծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված և դրանց պարտադիր կատարման նպատակով երաշխավորված միջազգային պայմանագրերի միջև, բացասական և անհաղթահարելի իրավական հետևանքներ են առաջացրել իրենց նկատմամբ։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանը պետք է քննության ընդունի մասնակիորեն հետևյալ
պատճառաբանությամբ։
Քաղ. Արտակ Զեյնալյանի մասով
Քաղ. Արտակ Զեյնալյանը դատարաններում չի հանդիսացել որպես դատավարության կողմ, չունի իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևաբար, օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքով։
ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասերում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Հաշվի առնելով վերոգրյալը սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ քաղ. Արտակ Զեյնալյանի կողմից ներկայացված անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Արտակ Զեյնալյանի մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ դիմողն իրավասու չէ դիմելու ՀՀ սահմանադրական դատարան։
Քաղ. Արամ Սարգսյանի մասով
ա/ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.
ՀՀ վճռաբեկ դատարանի 2014թ. մայիսի 14-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանը դիմողի կողմից ներկայացված բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «... վճռաբեկ բողոքը չի բերվել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը ...»։ Ընդ որում, որևէ անդրադարձ չի կատարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին, մի հանգամանք, որը հիմք է վերոհիշյալ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի այդ մասով քննության ընդունումը մերժելու համար։
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջներն ինքնանպատակ չեն։ Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի որպես սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ կարող է համարվել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով դատարաններում հանդիսացել է դատավարության մասնակից /կողմ/, առկա է դատարանների կողմից տվյալ անձի նկատմամբ կիրառված դատական ակտ և սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է դատական կոնկրետ ակտով տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգ սահմանելը։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Մասնավորապես, դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը որն ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից է հանդիսացել,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենքի վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ. բ/ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ և 158-րդ հոդվածի 5-րդ մասերի վերաբերյալ.
Դատական կազմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ դրույթների սահմանադրականության վիճարկման մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը 2014 թվականի հուլիսի 23-ի ՍԴԴԿՈ/1-11 որոշմամբ քաղաքացի Արա Սարգսյանի 09.07.2014թ. դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը
համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործ է ընդունել վարույթ և 2014թ. հուլիսի 24-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ քննության օր է նշանակել 2014թ. դեկտեմբերի 9-ը։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով դատական կազմը գտնում է , որ խնդրո առարկա դիմումը նշյալ հոդվածի մասով անհրաժեշտ է միավորել վերոնշյալ գործին։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4- րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով մասով գործի քննության ընդունումը մերժել։
2. Քաղաքացի Արամ Սարգսյանի մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով և 158-րդ հոդվածի 5-րդ մասով գործն ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
20 հոկտեմբերի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
