ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Զինծառայողը
Ամփոփում
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Զինծառայողը պարտավոր է` - հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Զինծառայողը պարտավոր է` - հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները. - խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները. - մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը. - իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը. - լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն. - անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել զորամասի մարտական դրոշը. - բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից. - պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված. - լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
