ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 376 — Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կա
Ամփոփում
Հոդված 376. Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կատարվում է նաև մեքենաների սեզոնային տեխնիկական սպասարկում: Սպառազինության և ռազմական տեխնիկայի զննումն ու սպասարկումը, ինչպես նաև հավաքակայանների լրասարքավորումն ու բարեկարգումը կատարվում են հավաքակայանային, տնտեսական օրերին և սպառազինության ու ռազմական տեխնի
Ամբողջ Տեքստ
Հոդված 376. Մեքենաների տեխնիկական սպասարկումը կատարվում է նրանց յուրաքանչյուր ուղերթից հետո, ինչպես նաև նորմատիվներով սահմանված վազքից (բավականաչափ աշխատելուց) և պահպանումից հետո: Բացի այդ, կատարվում է նաև մեքենաների սեզոնային տեխնիկական սպասարկում: Սպառազինության և ռազմական տեխնիկայի զննումն ու սպասարկումը, ինչպես նաև հավաքակայանների լրասարքավորումն ու բարեկարգումը կատարվում են հավաքակայանային, տնտեսական օրերին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի խնամքին հատկացված ժամանակ: Սպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կանգնեցվում է կայանատեղերում: Տարվա ցուրտ եղանակին չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում շարժիչների հովացման համակարգից դատարկվում է ջուրը, սպառազինության և ռազմական տեխնիկայի վրայից հանվում են ակումուլյատորային մարտկոցները: Այդ դեպքում կախվում են ցուցանակներ` « Ջուրը դատարկված է » և « Ակումուլյատորային մարտկոցները հանված են » մակագրությամբ: Արգելվում է կայանատեղերում կանգնեցնել չսպասարկված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Չի թույլատրվում մեքենաները պահել հավաքակայանից դուրս, բացառությամբ այն մեքենաների, որոնք բեռնված են ռազմամթերքով և այլ նյութական միջոցներով և գտնվում են պահեստների տարածքում պահակախմբի հսկողության տակ: Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատեսի անցկացման ժամանակ գնդի հրամանատարն անցկացնում է նաև հավաքակայանների վիճակի ստուգում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
