Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5918 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 59 | «ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2024 թ. Սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի Ա. Վաղարշյանի Քննության առնելով ,ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

. 1. ,ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝փաստաբան Վանիկ Մարգարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքա-գրվել 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, որով Դիմողը խնդրել է. ,«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 79-րդ և 60-րդ հոդվածներին հակասող»:2 2. Ներկայացնելով թիվ ԵԴ/26448/02/21 քաղաքացիական գործի դատավարա-կան նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ապրանքային նշանի գործողության երկարաձգման և դրա համար պետական տուրքի վճարման գործողություններն ինքնին բացառում են ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից ապրանքային նշա-նից հրաժարվելու փաստի առկայությունը և այդ գործողությունները, որոնք թեև նա-խատեսված չեն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով որպես ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչման մերժման հիմք, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համատեքստում նման պահանջը մերժելու հիմք են, քանի որ ակնհայտորեն վկայում են իր սեփականությունից անձի հրաժարման փաս-տի բացակայության մասին։ Դիմողը պնդում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդ-վածով սահմանված՝ «ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված» արտա-հայտությունը պետք է ավելի լայն մեկնաբանել, և բոլոր այն դեպքերում, երբ իրավա-տերը ակտիվ գործողությունների շնորհիվ երկարաձգում է ապրանքային նշանի գոր-ծողության ժամկետը, չեղյալ ճանաչման հիմքերի առկայության համար հաշվարկը պետք է կատարվի երկարաձգման գրանցումից հետո։ Դիմողը գտնում է, որ Մտավոր սեփականության գրասենյակը՝ ապրանքային նշանի գործողության երկարաձգման դիմումի հիման վրա, իրականացնում է տվյալ ապրանքային նշանի գործողության երկարաձգման գրանցում, նոր պահպանության ժամկետի մասին գրառում է կատարում գրանցման տվյալներում, հետևաբար՝ երկա-րաձգումն ինքնին հանգեցնում է փաստացի նոր գրանցման, որը թեպետ չի նույ-նանում ապրանքային նշանի առաջնային գրանցման հետ, սակայն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում չի նշվում՝ ապրանքային նշանի ո՞ր գրանցումից հետո պետք է հաշվարկել նշված ժամկետը։ Հետևաբար՝ ապրանքային նշանի գործողության երկարաձգման գրանցման դեպքում, ըստ Դիմողի, չեղյալ ճա-նաչման հիմքերի մասով չօգտագործման ժամկետի սկիզբ է համարվում երկա-րաձգման գրանցման օրը, որի պարագայում թիվ ԵԴ/26448/02/21 քաղաքացիական գործով հայցը ենթակա է մերժման, քանի որ երկարաձգման գրանցումից չի անցել օրենքով սահմանված ժամկետը, և ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու3 հիմքեր առկա չեն։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ հակառակ մեկնաբանությունը հա-կասում և խախտում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփա-կանության իրավունքը։ Դիմողն ընդգծում է, որ տվյալ դեպքում «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքը, ըստ թիվ ՎԴ/0823/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 22-ի նախադեպային որոշմամբ արտահայտած դիրքորոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ անձի կողմից իր սեփականությունից հրաժարվելու դրսևորման եղանակ է։ Հետևաբար՝ Դիմողի պնդմամբ՝ այն դեպքում, երբ անձն իր ակտիվ գործողություններով երկարաձգել է ապրանքային նշանի գործողությունը, ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենս-գրքի իմաստով վերջինս չի կարող համարվել իր սեփականությունից հրաժարված։ Հակառակ մեկնաբանությունը, ըստ Դիմողի, կխախտի Սահմանադրությամբ երաշ-խավորված անձի սեփականության իրավունքը։ Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 1-ին, 60-րդ և 79-րդ հոդվածներին՝ «օգտագործել» հասկացության թերի լինելու իմաստով։ Միաժամանակ Դիմողն իր անհատական դիմումի շրջանակներում ներկայաց-րել է «Դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին» միջնորդություն: 3.Ուսումնասիրելով դիմումն ու կից ներկայացված դատական ակտերը՝ Սահ-մանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դի-մումով գործի քննությունը ենթակա է մերժման ՝ հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահ-մանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանու-թյան բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմա-տիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահ-4 մանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատու-թյունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավա-կիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը : Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև ,Սահ-մանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրա-կան դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոց-ները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավա-կան ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրու-թյան 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակ-տիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխա-տակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբա-նական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց՝ վերջնա-կան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպա-նության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:5 Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դատարան դիմելու օրենսդրական ժամկետները, այդ թվում՝ Օրենքով Սահմանադրական դա-տարան դիմելու համար սահմանված ժամկետային սահմանափակումը, նպատակ ունեն ապահովելու իրավունքների դատական, իսկ տվյալ դեպքում՝ Սահմանադրա-կան դատարանի միջոցով դատական պաշտպանության արդյունավետությունն ու դատական միջոցների խնայողությունը, երբ մի կողմից՝ անհատական դիմումի առար-կա հանդիսացող սահմանադրական իրավունքի առերևույթ խախտման հանգեցրած օրինադրույթի և (կամ) իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության հարցի քննությունը տեղի է ունենում ընդ-հանուր իրավասության կամ մասնագիտացված դատական համակարգի կողմից ան-ձի իրավունքներին վերաբերող եզրափակիչ և վերջնական դատական ակտի հրա-պարակումից հետո հնարավորին սեղմ ժամկետում՝ այդպիսով նպաստելով անձի սահմանադրական իրավունքներին ենթադրյալ ոչ իրավաչափ պետաիրավական մի-ջամտության վերացմանը և ելնելով Սահմանադրական դատարանի սահմանադրա-կան կարգավիճակից՝ նաև հակասահմանադրական օրինադրույթի կամ դրանց տրված իրավամեկնաբանությանը՝ իրավական համակարգից բացառելուն, իսկ մյուս կողմից՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի սահմանադրական գործա-ռույթների իրացման ժամանակային որոշակիությանն ու կանխատեսելիությանը թե՛ հենց Սահմանադրական դատարանի, թե՛ դիմող սուբյեկտների համար: Ընդ որում՝ դատարան դիմելու դատավարական ժամկետներն իրավական վեճի համար էական լինելու և գործի ելքով դատավարական սուբյեկտի իրական շահագրգռվածության ցուցիչ են: Սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սույն անհա-տական դիմումի շրջանակներում թիվ ԵԴ/26448/02/21 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2024 թվականի հունվարի 10-ին: ,Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի (այսուհետ նաև՝ ՆՕ) 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի6 սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին : Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետ-ների կանոնները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակ-ներում թիվ ԵԴ/26448/02/21 քաղաքացիական գործով վերջնական դատական ակ-տը կայացվել է 2024 թվականի հունվարի 10-ին ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դի-մելու համար Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2024 թվականի հունվարի 11-ից: Սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի հուլիսի 11-ին: Մինչդեռ Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 2-ին (փոստային ծառայությանն է հանձնվել 2024 թվականի սեպ-տեմբերի 30-ին): Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակ-ներում ներկայացված՝ «Դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին» միջնորդությանը, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Օրենքով Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետի վերականգնման կառուցակարգ նախատեսված չէ, ինչը, հիմք ընդունելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջը, զրկում է Սահմանադրականդատարանի դատական կազմին Օրենքով չնախատեսված իրավական կառուցակար-գերի կիրառման հնարավորությունից:Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը նախկինում անդրադարձել է սույն իրավական խնդրին: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը 2021 թվա-կանի հունվարի 15-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ7 ,(....) ի տարբերություն քաղաքացիադատավարական, վարչադատավարական և քրեադատավարական օրենսդրության՝ ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտ չի նախատեսումե: Նշյալ դիրքորոշումը Սահ-մանադրական դատարանը վերահաստատել է նաև 2022 թվականի ապրիլի 12-ի ՍԴԴԿՈ-20 դատական կազմի որոշմամբ: Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի պահպանվել Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը, ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մա-սինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդ-վածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

. ,ԵՂԻՇԵ ԲԱԲԱՅԱՆ ՆՈՐԻԿԻ» ԱՁ անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Ս. Սաֆարյան Անդամներ՝ Հ. Թովմասյան Ա. Վաղարշյան 18 հոկտեմբերի 2024 թվականի ՍԴԴԿՈ-59

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-59
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել