ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով` «1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար բազային տուրքի 25-ապատիկի չափով 1.2. Նույնականացման քարտի տրամադրման համար բազային տուրքի 3-ապատիկի չափով»: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.4-րդ կետի «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 1000-ապատիկի չափով» բառերով: Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 15-րդ կետի «բազային տուրքի տասնապատիկի չափով» և «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» և «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-47-րդ կետերով` «44. Թվային տախոգրաֆի` ա) վարորդի քարտը տալու համար բազային տուրքի 50-ապատիկի չափով բ) կազմակերպության քարտը տալու համար բազային տուրքի 70-ապատիկի չափով գ) արհեստանոցի քարտը տալու համար բազային տուրքի 70-ապատիկի չափով 45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով 46. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջև անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք տալու համար` ա) 6 շաբաթ ժամկետով բազային տուրքի 5-ապատիկի չափով բ) 1 տարի ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով 47. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»: Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով` «15.1. ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման սերտիֆիկատ տալու համար յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի տվյալ ծավալում մետաղի պարունակության և դրա միջազգային շուկայական միջին գնի հիման վրա հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-302-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-302-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1714 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.11.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2012 Հիմնական ակտ 30.11.2011, ՀՕ-302-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-302-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
