Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԼԵՆԱ ԿԱԼՅԱԿԻՆԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԼԵՆԱ ԿԱԼՅԱԿԻՆԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2921 հոկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 29 | ԵԼԵՆԱ ԿԱԼՅԱԿԻՆԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 21 հոկտեմբերի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Հ. Նազարյանի Ուսումնասիրելով Ելենա Կալյակինայի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Ելենա Կալյակինան 2016թ. հոկտեմբերի 3-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61, 63-րդ հոդվածնե-րին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի՝ վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկ-տրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), դրույթըե: Դիմողը ներկայացրել է նաև միջնորդություն` իրեն պետական տուրքի վճա-րումից ազատելու մասին:2 Դիմողը նշում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված և խտրականու-թյունն արգելող հանգամանք է անձին վերապահված՝ դատական պաշտպանու-թյունն անձամբ իրականացնելու իրավունքը: Ըստ դիմողի` իրավակարգավորման տարբերակված եղանակ է այն փաստը, որ վճռաբեկ դատարանն իր 17.07.2016թ.` ,Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասինե որոշմամբ վերադարձրել է բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չէ բողոքի էլեկտրոնային տարբերակը: Դիմողը նաև նշում է, որ իր կողմից կատարված հարցմանն ի պատասխան` ՀՀ ԱՆ ,Աբովյանե քրեակատարողական հիմնարկի պետը հայտնել է, որ ՀՀ կառա-վարության N 1543-Ն որոշման 8-րդ գլխի 153-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետերի համաձայն` կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելվում են ցան-կացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), ֆոտոխցիկ, համակարգիչ, տեսախցիկ, վիդեո, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա և այլն, ինչն էլ ակնհայտ է դարձնում խտրականու-թյան և վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը: Դիմողի կարծիքով` վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված պա-հանջը ողջամիտ չէ, և վճռաբեկ դատարան անձամբ դիմելու իրավունքը, հետևա-բար, նաև ինքնաարտահայտման, ինքնադրսևորման իրավունքը դարձնում է տե-սական, ձևական, վերացական և պատրանքային:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկա-վարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ա/ գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, դիմու-մին կից ներկայացված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ վճռաբեկ դատարանը 2016 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ վե-րադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ, ի թիվս այլ-նի, ,...ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ դրան էլետրոնային տարբերակը /էլեկտրոնային կրիչը/ կցված չէե: ՀՀ վճռաբեկ դատարա-3 նը 2016 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքները վա-րույթ ընդունելն այն պատճառաբանությամբ, որ ,...բողոքաբերի կողմից չի հիմնա-վորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրա-ռության համարե: Այսինքն, դիմողը երկրորդ անգամ վճռաբեկ դատարան դիմելիս արդեն իսկ վերացրել էր վճռաբեկ դիմումին էլեկտրոնային կրիչը կցված չլինելու վերաբերյալ վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունը, այլապես, վճռաբեկ դատարանը, ըստ էության, կկայացներ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում: Հետևաբար, դիմողի փաստարկներն առ այն, որ ,...վիճարկվող իրավակարգավորումը ողջամիտ չէ և սահմանափակում է վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը...ե` ակնհայտ անհիմն են, քանի որ բացակայում է դիմողի կողմից վիճարկվող դրույթի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, պահանջ, որը, ըստ ,Սահմա-նադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է, բ/ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը նաև արձանա-գրում է, որ խնդրո առարկա դրույթում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2015թ. մարտի 17-ի ՍԴՈ-1196 որոշումը, որով սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ նախադասությունում ամրագրված դրույթը՝ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատա-րանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը4 Ո Ր Ո Շ Ե Ց. Ելենա Կալյակինայի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 21 հոկտեմբերի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հոկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել