ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62.1 — Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները 1.
Ամփոփում
Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները 1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են՝ 1) արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր և անհատական պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրե
Ամբողջ Տեքստ
Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները 1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են՝ 1) արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր և անհատական պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը. 2) կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 3) արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 4) արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի.
5) 6) արգելվում է տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով. 7) արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ: (62.1-ին հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն ) (62.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` 01.01.2030-ին` համաձայն 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասերի:) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակը կազմում է մեկ տոննա և ավելի, կամ ծանր մետաղների գումարային քանակը տարեկան կազմում է 100 կգ և ավելի, իսկ մնացած այլ արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից ` համաձայն 02.03.18 ՀՕ-126-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
