ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 130 — Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 130. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը 1. Հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը` երեխայի որդեգրումը կարող է վերացվել, եթե որդեգրողը` 1) խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց. 2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում. 3) երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատաս
Ամբողջ Տեքստ
Հոդված 130. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը 1. Հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը` երեխայի որդեգրումը կարող է վերացվել, եթե որդեգրողը` 1) խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց. 2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում. 3) երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել և 15-օրյա ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունը. 4) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից. 5) մեկ տարի անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից. 6) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում` իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա. 7) (կետն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն ) 8) (կետն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն ) 9) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես` ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, բ. հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը. 10) դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու հիմքով դատարանի համապատասխան վճիռը նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վերացվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով. 11) դատարանի դատական ակտի համաձայն անգործունակ ճանաչված ծնողի գործունակությունը վերականգնվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով:
2. Որդեգրումը վերացվում է, եթե որդեգրողը դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար: (130-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ.
22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
