Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 21 — Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 21. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում և իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան: 2. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 21. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը (վերնագիրը խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն ) 1. Մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում և իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:

2. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը` ապահովելով կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը:

3. Մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակը և դրա բնութագրերը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, բացառությամբ ոստիկանության ոլորտի որակավորումների։ (21-րդ հոդվածը խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ.

11.09.25 ՀՕ-286-Ն, խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն ) (22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 10-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 21-րդ հոդվածի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել