Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 73.1 — Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1․ Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 73.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 73.1 — Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1․ Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողո

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 73.1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1․ Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որպես դատավոր առաջին անգամ նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։ 2. Նախկինում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատավորի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ո

Ամբողջ Տեքստ

Հոդված 73.1. Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը 1․ Դատավորի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որպես դատավոր առաջին անգամ նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

2. Նախկինում դատավորի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատավորի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են դատավորի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

4. Այն դեպքում, երբ դատավորի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատավորն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետն սկսվում է հաշվարկվել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։

5. Դատավորը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ (73.1-ին հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-159-Ն ) (11.04.24 ՀՕ-159-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԳԼՈՒԽ 13 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել