Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 217 — Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 217AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 217 — Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 217. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը 1. Վարչական դատարանին ընդդատյա են լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. 1) լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 2) լիցենզիայի կամ լիցենզ

Ամբողջ Տեքստ

Հոդված 217. Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը 1. Վարչական դատարանին ընդդատյա են լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը. 1) լիցենզիա ստանալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 2) լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման վերաբերյալ հայտը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 3) գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործողությամբ զբաղվելու վերաբերյալ հայտի մերժման մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 4) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ այդ որոշումը չվերացնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 5) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին լիազոր մարմնի որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը. 6) որակավորման ստուգման արդյունքների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել