ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 418 — Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 418. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը 1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 100 հազար դրամի չափով: 3.
Ամբողջ Տեքստ
Հոդված 418. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը 1. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 100 հազար դրամի չափով:
3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 20 հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում` հարկ վճարողից գանձվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:
5. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
