Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 138 — Դատավորի գործունեության գնահատման չափանիշները 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 138AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 138 — Դատավորի գործունեության գնահատման չափանիշները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 138. Դատավորի գործունեության գնահատման չափանիշները 1. Դատավորի գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող՝ սույն հոդվածով սահմանված կիրառելի չափանիշների հիման վրա: 2. Դատավորի աշխատանքի որակի և արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝ 1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը. 2) դատական նիստը կառավարելու և օրենքով սահմանված կարգով անցկա

Ամբողջ Տեքստ

Հոդված 138. Դատավորի գործունեության գնահատման չափանիշները 1. Դատավորի գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող՝ սույն հոդվածով սահմանված կիրառելի չափանիշների հիման վրա:

2. Դատավորի աշխատանքի որակի և արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝ 1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը. 2) դատական նիստը կառավարելու և օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:

3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝ 1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը. 2) ողջամիտ ժամկետում գործեր քննելն ու դատական ակտեր կայացնելը. 3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը. 4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

4. Դատավորի էթիկայի և վարքագծի կանոնի գնահատման չափանիշներն են՝ 1) վարքագծի և էթիկայի կանոնների պահպանումը. 2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելը, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը:

5. Սույն հոդվածով սահմանված գնահատման չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել