ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26 - ին «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 63-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների պահպանության և խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչև սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղևորների պահպանության և խնամքի համար, որոնց մուտքի թույլտվության տրամադրումը սահմանված կարգով մերժել է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ փաստաթղթերը ոչ պատշաճ ձևակերպված լինելու պատճառով: Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղևորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ և նրան փոխադրել մինչև մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի և սննդի հետ կապված կարիքները:»: Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-400-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-400-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.11.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.10.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.11.2022 Հիմնական ակտ 26.10.2022, ՀՕ-400-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.02.2007, ՀՕ-81-Ն 22.02.2007, ՀՕ-81-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-400-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
