Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138 — Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 138 — Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 138. Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը 1. Գործին մասնակցող անձը կամ այլ անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի ապահովման միջոց պահանջած գործին մասնակցող անձի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ներկայացված հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժվել է,

Ամբողջ Տեքստ

Հոդված 138. Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը 1. Գործին մասնակցող անձը կամ այլ անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի ապահովման միջոց պահանջած գործին մասնակցող անձի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ներկայացված հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:

2. Անձը, որի դեմ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի նախնական ապահովման միջոց պահանջած անձի` նախնական ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե սահմանված ժամկետում չի ներկայացվել հայցադիմում այն պահանջով, որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց, բացառությամբ պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտության համաձայնության կնքման դեպքերի, կամ ներկայացված հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:

3. Գործին մասնակցող անձը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով: (138-րդ հոդվածը լրաց.

22.10.25 ՀՕ-361-Ն) ԳԼՈՒԽ 14 ՀԱՅՑԻ ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել