ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 751 — Աշխատանքները հանձնելը և ընդունելը 1.
Ամփոփում
Հոդված 751. Աշխատանքները հանձնելը և ընդունելը 1. Շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով: 2. Պատվիրատուն աշխատանքի արդյունքի ընդունումը կազմակերպում և իրականացնում է իր հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կամ այլ իրավական ակտերով
Ամբողջ Տեքստ
Հոդված 751. Աշխատանքները հանձնելը և ընդունելը 1. Շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով:
2. Պատվիրատուն աշխատանքի արդյունքի ընդունումը կազմակերպում և իրականացնում է իր հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում աշխատանքների արդյունքի ընդունմանը պետք է մասնակցեն պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
3. Աշխատանքի առանձին փուլի արդյունքը նախապես ընդունած պատվիրատուն կրում է կապալառուի մեղքով չառաջացած` աշխատանքի արդյունքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:
4. Կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը: Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու միակողմանի ակտը դատարանը կարող է անվավեր ճանաչել, եթե հիմնավոր են ճանաչվել ակտն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները:
5. Օրենքով կամ շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կամ, եթե դա բխում է պայմանագրով կատարվող աշխատանքի բնույթից, աշխատանքի արդյունքի ընդունմանը պետք է նախորդի նախնական փորձարկում: Այդ դեպքում ընդունումը կարող է իրականացվել միայն նախնական փորձարկման դրական արդյունքի հիման վրա:
6. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
