ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142 — Դատական նիստը նախագահողը 1.
Ամփոփում
Հոդված 142. Դատական նիստը նախագահողը 1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը: 2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը: 3. Դատական նիստը նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ: 4. Դատական նիստը նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար: 5. Դատական նիստը նախագահողի կարգադրությունները
Ամբողջ Տեքստ
Հոդված 142. Դատական նիստը նախագահողը 1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը:
2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը:
3. Դատական նիստը նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:
4. Դատական նիստը նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:
5. Դատական նիստը նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների և դատական նիստերի դահլիճում ներկա այլ անձանց համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
