ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 6- ին «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը «զինծառայողները» բառից հետո լրացնել «և մաքսային մարմինները» բառերով: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 14. Վերահսկողությունը և հսկողությունը պետական սահմանը հատելիս 1. Պետական սահմանի անցման կետերում մշտական վերահսկողություն և հսկողություն են իրականացնում միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողները և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները:
2. Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության:
3. Սույն օրենքի իմաստով՝ սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը սույն օրենքով նախատեսված սահմանային վերահսկողություն և մաքսային հսկողություն չհանդիսացող պետական վերահսկողությունը կամ հսկողությունն է պետական սահմանի անցման կետերում:
4. Պետական սահմանի անցման կետերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողությունը կամ հսկողությունը իրականացնում են սահմանապահ զորքերը կամ մաքսային մարմինները տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
5. Առանձին դեպքերում օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ պետական մարմինների տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության աշխատանքները կարող են կազմակերպվել համատեղ: Սույն մասով նախատեսված աշխատանքների համատեղ կազմակերպմանն առնչվող առանձին հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում «է սահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում» բառերը փոխարինել «են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով: Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մաքսային հսկողություն, սահմանային վերահսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթ իրականացնելու ժամանակամիջոցում անձանց մուտքն ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներ սահմանափակվում է, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև արգելվել:».
2) 4-րդ մասի «պահանջով, մաքսային մարմինների համապատասխան ներկայացուցիչների ներկայությամբ» բառերը փոխարինել «կամ մաքսային մարմինների պահանջով» բառերով: Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:»: Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով. «դ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության բնագավառի պետական լիազորված մարմինը` ա) իրականացնում է մաքսային հսկողություն. բ) օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության գործառույթներ:»: Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասից հանել «այլ» բառը: Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Պետական սահմանի անցման կետերում մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող 14-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ այլ պետական մարմինների տեղակայման կարգի, ժամկետների և առանձին դեպքերի՝ Կառավարության կողմից սահմանումը իր իրավասության սահմաններում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերով և սույն օրենքի 3-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-326-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-326-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.07.2022 Հիմնական ակտ 06.07.2022, ՀՕ-326-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.11.2001, ՀՕ-265 20.11.2001, ՀՕ-265 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-326-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
