ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160 — Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում 1.
Ամփոփում
Հոդված 160. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում 1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այ
Ամբողջ Տեքստ
Հոդված 160. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում 1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը:
2. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ, կամ երբ վերադարձված բողոքը չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական վարույթի հարուցումը մերժելու մասին։
3. Եթե ներկայացված բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում:
4. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին. 2) բողոքը մերժելու մասին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և 1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ 2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:
6. Բողոքի քննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
7. Բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճենը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունը (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին, նրա վերադաս մարմնին և դատախազին:
8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին: (160-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-33-Ն) ( 16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
