ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 52 — Զորամասերին կամ ստորաբաժանումներին զինվորական ողջույնի կատարման հրաման չի տրվում` - զորամասը կամ ստորաբաժանումը տագնապով վերկացի, երթի, ինչպես նաև տակտիկական պարապմունքների և զորավ
Ամփոփում
Հոդված 52. Զորամասերին կամ ստորաբաժանումներին զինվորական ողջույնի կատարման հրաման չի տրվում` - զորամասը կամ ստորաբաժանումը տագնապով վերկացի, երթի, ինչպես նաև տակտիկական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ. - կառավարման կետերում, կապի հանգույցներում և մարտական հերթապահության վայրերում. - կրակագծում և կրակային (ելման) դիրքերում` հրաձգության (հրթիռարձակման) ժամանակ. - օդանավակայաններում թռիչքների ժամանակ. - շինարարական, տնտեսական կամ ուսում
Ամբողջ Տեքստ
Հոդված 52. Զորամասերին կամ ստորաբաժանումներին զինվորական ողջույնի կատարման հրաման չի տրվում` - զորամասը կամ ստորաբաժանումը տագնապով վերկացի, երթի, ինչպես նաև տակտիկական պարապմունքների և զորավարժությունների ժամանակ. - կառավարման կետերում, կապի հանգույցներում և մարտական հերթապահության վայրերում. - կրակագծում և կրակային (ելման) դիրքերում` հրաձգության (հրթիռարձակման) ժամանակ. - օդանավակայաններում թռիչքների ժամանակ. - շինարարական, տնտեսական կամ ուսումնական բնույթի աշխատանքների ժամանակ, ինչպես նաև արհեստանոցներում, հավաքակայաններում, անգարներում, լաբորատորիաներում անցկացվող պարապմունքների ու աշխատանքների ժամանակ. - մարզական մրցումների և խաղերի ժամանակ. - սնվելու ժամանակ և «Ավարտ» ազդանշանից հետո մինչև «Ոտքի ´ » ազդանշանը. - հիվանդների համար նախատեսված շինություններում: Թվարկված դեպքերում պետը կամ ավագը ժամանած հրամանատարին միայն զեկույց է տալիս: Օրինակ` « Պարոն մայոր ´ »: Երկրորդ մոտոհրաձգային վաշտը կատարում է վարժական հրաձգության երկրորդ վարժությունը: Վաշտի հրամանատար` կապիտան Հովհաննիսյան»: Հուղարկավորման թափորին մասնակցող ստորաբաժանումները զինվորական ողջույն չեն տալիս:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
