Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իսրաելյանց — ԵԴ/8980/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Իսրաելյանց — ԵԴ/8980/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/8980/02/2025 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Անահիտ (Թադնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Իսրաելյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Անահիտ /(Թադնոսյանի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Լուսինե Իսրաելյանը պահանջել է Աշոտ Իսրաելյանին պարտավորեցնել իր անվամբ գրանցել Երնանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոց

Ամբողջ Տեքստ

Լ: ՀԱՏ. 2»

ՐԹ աի

(ՋԵԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8980/02/20 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/8980/02/20

Նախագահող դատավոր՝ Ա.Պետրոսյան

Դատավորներ՝ Ն.Բարսեղյան

Տ.Նազարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ (Թադնոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Իսրաելյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Անահիտ /(Թադնոսյանի՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Իսրաելյանը պահանջել է Աշոտ Իսրաելյանին պարտավորեցնել իր անվամբ գրանցել Երնանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը, ինչպես նան ճանաչել իր սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.04.2021 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.08.2021 թվականի որոշմամբ Անահիտ (Թադնոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 01.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ (Ժադնոսյանը (ներկայացուցիչ Գայանե Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Լուսինե Իսրաելյանը ն Աշոտ Իսրաելյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8րդ ու 1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ՅԼրդ, 33-րդ, 57-րդ, 6-րդ ն 15-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, դատավարական իմաստով նույնացնելով կողմերին ն գործին մասնակցող անձանց, դատավարության կողմերի` հայցվորի ու պատասխանողի միջն ստորագրված ն Դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը համարել է կնքված ու ստորագրված գործին մասնակցող անձանց միջն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հաշտության համաձայնությունը հաստատել է առանց դատական նիստ հրավիրելու՝ հաշվի չառնելով, որ այն խախտում է իր իրավունքները ն օրինական շահերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր ն Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով գույքի 1/2 մասը պատկանում է իրեն: Լուսինե ն Աշոտ Իսրաելյանների հորինած

Յ

պարտավորությունը չունի որնէ իրավական ուժ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ իր կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր Ա Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, մինչդեռ գործի քննության ընթացքում Լուսինե ու Աշոտ Իսրաելյաններն ընդունել են այդ փաստը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը Լուսինե ն Աշոտ Իսրաելյանների միջն կնքված հաշտության համաձայնությունը հաստատել է վիճելի գույքից բաժնեմասի առանձնացման վերաբերյալ դատարանում վեճի առկայության պայմաններում, ինչի արդյունքում ինքը զրկվել է իր սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախնական դատական նիստ կայանալու դեպքում իր կողմից որպես երրորդ անձ պետք է կատարվեին մի շարք գործողություններ, այդ թվում՝ պետք է ներկայացվեին ապացույցներ՝ իր կողմից նշվածի հիմնավորման համար, սակայն Դատարանի կողմից իրեն այդպիսի հնարավորություն չի ընձեռվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.08.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ գործին մասնակցող անձանց միջն կնքված հաշտության համաձայնությունը որնէ ձնով չի շոշափել երրորդ անձի իրավունքներն ու օրինական շահերը:

Երրորդ անձ Անահիտ (Թադնոսյանը, պնդելով, որ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին Աշոտ Իսրաելյանի հետ գտեվել է ամուսնական հարաբերությունների մեջ, ն վեճի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել իրենց ամուսնության ընթացքում, չի ներկայացրել այդ հանգամանքները հավաստող որնէ ապացույց:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Աշոտ Իսրաելյանը ն Անահիտ Թադնոսյանը ամուսնացել են 23.07.1999 թվականին, որի վերաբերյալ Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնում կատարվել է թիվ 321 գրանցումը (ամուսնության վկայական՝ տրված 23.07.1999 թվականին Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ն ամուսնության վկայական՝ տրված 18.04.2018 թվականին Նոր Նորքի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից, ներկայացվել են վճռաբեկ բողոքին կից) (հատոր 2-րդ, գթ. 18, 19).

2) Աղավնի Գյումուշյանի ն Աշոտ Իսրաելյանի միջն 29.08.2013 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Աղավնի Գյումուշյանն Աշոտ Իսրաելյանին վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երնանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 39).

3) թիվ ԵԴ/0587/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ Անահիտ (Թադնոսյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, Երնան քաղաքի առաջին

4

ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 29.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է. «լուծել Անահիտ (Թադնոսյանի ն Աշոտ Իսրաելյանի՝ Երնան քաղաքի Նոր Նորք ՔԿԱԳ բաժնում 18.04.2018 թվականին (ամուսնության վկայական՝ ԱԱ 200743) գրանցված ամուսնությունը» (հիմք՝ «Պորո.մճԱ6.Ճտ» տեղեկատվական համակարգ).

4) թիվ ԵԴ/0600/02/18 քաղաքացիական գործով՝ ըստ Անահիտ (Թադնոսյանի հայցի ընդդեմ Աշոտ Իսրաելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն ։պլահանջ չներկայացնող երրորդ անձ Լուսինե Իսրաելյանի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ն ստացված գումարը բաժիններին համապատասխան բաշխելու պահանջների մասին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է մինչն սույն քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացվելը (հիմք՝ «Պո .ՄՃէո6.ճո» տեղեկատվական համակարգ).

5) Աշոտ Իսրաելյանը 10.04.2018 թվականին ստորագրել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթ, որով պարտավորվել է իր անունից Ա «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ի միջոցով՝ Աղավնի Գյումուշյանից 29.08.2013 թվականին գնված Երնանի Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքն անվանափոխել քրոջ՝ Լուսինե Իսրաելյանի անունով՝ վերջինիս կողմից նշված անշարժ գույքի նկատմամբ իր վարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքն իրականում գնել է Լուսինե Իսրաելյանը՝ իր անունից բանկի հետ պայմանագիր կնքելու միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 9).

6) սուն գործով երրորդ անձ Անահիտ (Թադնոսյանը, 30.09.2020 թվականին Դատարան ներկայացնելով հայցադիմումի դեմ գրավոր առարկություն, ի թիվս այլի հայտնել է, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր ն Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, այն հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը, որի բաժանման պահանջով ինքը հայցադիմում է ներկայացրել դատարան, մինչդեռ Աշոտ Իսրաելյանն ու նրա քույրը՝ Լուսինե Իսրաելյանը, «հորինված պարտավորության» հիմքով սույն գործով փորձում են իրեն զրկել ամուսնության ընթացքում ձեռք բերված իր գույքից (հատոր 1-ին, գ.թ. 3133).

723032021 թվականին Լուսինե Իսրաելյան, Դատարանի հաստատմանն է ներկայացրել իր ն Աշոտ Իսրաելյանի միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ խնդրելով այն քննել իրենց բացակայությամբ: «Հաշտության համաձայնության տեքստը եզրափակվում է «Կողմերս համաձայնության ենք գալիս սույն հաշտության համաձայնություը մեր բացակայությամբ քննելու վերաբերյալ» նախադասությամբ (հատոր 1-ին, գ.թ. 57-59).

8) Դատարանի 01.04.2021 թվականի վճռով հաստատվել է Լուսինե Իսրաելյանի ն Աշոտ Իսրաելյանի միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ հետնյալ բովանդակությամբ.

5

«... Էին կողմից Լուսինե Արամայիսի Իսրաելյաես (...) 2-րդ կողմից Աշոտ Արամայիսի Իսրաելյանս (.), հիմք ընդունելով կողմերի միջե առկա թիվ ԵԴ/8980/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Լուսինե Արամայիսի Իսրաելյանի ընդդեմ Աշոտ Արամայիսի Իսրաելյանի, երրոր անձ Անահիտ Ջանիբեկի 0(Թադնոսյանի՝ պարտավորություններն կատարելուն պարտավորեցնելու ն սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, գործով ձեռք բերված երկկողմ համաձայնությամբ որոշել ենք սույն քաղաքացիական գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

1. Հայցվոր Լուսինե Արամայիսի Իսրայելյանը պարտավորվում է հրաժարվել թիվ ԵԴ/8980/02/20 քաղաքացիական գործով հայցից այն պայմանով, որ պատասխանող կողմ հանդիսացող Աշոտ Արամայիսի Իսրաելյանը կպարտավորվի սուն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահից 10-օրյա ժամկետում հայցվորի հանդեպ կատարել իր պարտավորությունները, այն է՝ պատասխանող Աշոտ Արամայիսի Իսրաելյանը կպարտավորվի իր անունով 29.08.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի միջոցով Աղավնի Գյումուշյանից առուվաճառքի պայմանագրի միջոցով գնված Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի Ռուբինյանց փողոցի 2/3 շենք, թիվ 73 տարածքը (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) անվանափոխել իմ՝ Լուսինե Իսրայելյանիս անվամբ: Միննույն ժամանակ չի խոչընդոտի սեփականության իրավունքի գրանցման հարցում ն կօժանդակի՝ համապատասխան փաստաթղթեր ստորագրելով ն ներկայացնելով:

2.Պատասխանող Աշոտ Արամայիսի Իսրայելյանը պարտավորվում է իր անունով 29.08.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի միջոցով Աղավնի Գյումուշյանից առուվաճառքի պայմանագրի միջոցով գնված Երնան քաղաքի Քանաքեո- Զեյթուն վարչական տարածքի, Ռուբինյանց փողոց, 2/3 շենք, թիվ 73 տարածքը (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) անվանափոխել հայցվոր Լուսինե Իսրաելյանիս անվամբ Ա պատասխանող կողմը համարում է Լուսինե Իսրաելյանի սեփականության իրավունքը ճանաչված Երնան քաղաքի, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի, Ռուբինյանց փողոց, 2/3 շենք, թիվ 73 տարածքի նկատմամբ, (սեփականության իրավունքի վկայական թիվ 04092013-01-0066) տարածքի նկատմամբ» (հատոր 1-ին, գ.թ. 60-63).

9) Անահիտ (Թադնոսյանը գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվել է հայցադիմումում որպես այդպիսին նշված լինելու փաստի ուժով ն մինչն գործի քննության ավարտը Դատարանի որոշմամբ չի հանվել գործին մասնակցող անձանց կազմից.

10) գործի նյութերում բացակայում են Լուսինե ն Աշոտ Իսրաելյանների միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը Դատարանի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը երրորդ անձ Անահիտ (Թադնոսյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ:

6

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ հաշտության համաձայնությունը հաստատելիս վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց ունեցած իրավունքների ն օրինական շահերի իրականացման ու պաշտպանության պայմաններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի ն դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝ կողմերը, երրորդ անձինք, դիմողները ն դիմումի քննության ելքով շահագրգոված այլ անձինք՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ երրորդ անձինք մասնակից են դառնում գործի դատական քննությանն իրենց սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության նպատակով, ե դատարանը պետք է ապահովի գործուն երաշխիքներ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան անխոչընդոտ իրականացնել այդ իրավունքների

7

պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները նե եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով (...), կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, (..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները ն դիրքորոշումը:

Նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այ| անձանց միջնորդությունների ն փաստարկների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից ն կրում են նրա պարտականությունները, բացի (..), հաշտության համաձայնություն կնքելու, (..) իրավունքից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը յուրաքանչյուրի համար երաշխավորում է սեփական հայեցողությամբ իր նյութական ն դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: Մասնավորապես, տնօրինչականության սկզբունքը կողմերին ընձեռում է իրենց հայեցողությամբ օրենքով նախատեսված որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից հրաժարվելու ազատություն:

Տնօրինչականության սկզբունքն իր արտահայտումը գտել է դատարանի վարույթում գտնվող վեճը դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությամբ ավարտելու գործին մասնակցող անձանց վերապահված հնարավորությամբ: Ընդ որում՝ հաշտության համաձայնություն գործին մասնակցող անձանց համատեղ կամահայտնության արդյունքն է, այսինքն երկկողմանի 0փոխհամաձայնեցված տնօրինչական գործողությունը: Տնօրինչական գործողություններն օրինականության սկզբունքի պահպանմամբ դատարանի վերահսկողության ներքո կատարելու անհրաժեշտությունն օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալն է: Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը (տե՛ս Սոնա Առաքելյանը, Արմենուհի ն Մանյակ Սարգսյաններն ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գնորգ ու Գայանե Առաքելյանների թիվ ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

8

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականությունը, որպես գործին մասնակցող անձի՝ սեփական հայեցողությամբ իր նյութական ն դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու օրենքով երաշխավորված հնարավորություն, այդուհանդերձ ենթադրում է որոշակի սահմաններ: Այդպիսիք են համարվում որոշակի գործողություններ կատարելու արգելքները, որոնք, սահմանված լինելով օրենքով, հանդես են գալիս որպես գործին մասնակցող անձի տնօրինչական կամքը ն վարքագիծը սահմանափակող արտաքին ներգործիչներ: Օժտված լինելով սեփական հայեցողությամբ ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ սուբյեկտը կարող է ընտրել վարքագծի տարբերակ բացառապես օրենքի շրջանակներում պահպանելով օրենսդրությամբ սահմանված իմպերատիվ պահանջները ն այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձնակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք ն ներկայացվում է դատարանի հաստատմանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հաշտության համաձայնությունը քննարկում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը ։հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետնանքները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի 0պարտավորություններ, որոնց .,կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջն փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն՝ կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը՝ այդ 0իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն

9

դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսնորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսնորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ ն հետնանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք ` Ապագա» ՍՊԸի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշտության համաձայնությամբ գործին մասնակցող անձինք զիջումների միջոցով փոխադարձաբար ընդունելի պայմաններով նորովի որոշում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ն, միմյանց հետ համաձայնեցնելով վեճը լուծելու պայմանները, դադարեցնում են իրենց միջն ծագած դատական վեճը: Այդուհանդերձ դատական վեճը լուծելու նպատակով փոխադարձաբար ընդունելի պայմաններ սահմանելու տնօրինչական գործողություն կատարելու ազատություն, Օ։սահմանափակված է օրինականության սկզբունքի պահպանման պահանջով: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի 0պարտավորություններ, որոնց .,կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4րդ մասի մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հաշտության համաձայնությունը Օ։ գործին մասնակցող անձանց փոխհամաձայնեցված կամքն արտահայտելու հետ մեկտեղ չպետք է հակասի օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտի այ անձի իրավունքները կամ օրինական շահերը, պարունակի այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, պարունակի 6այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: Հետնաբար հաշտության համաձայնությունը հաստատելու փուլում դատարանի վերահսկողության առարկան կազմում է հաշտության համաձայնությամբ օրինականության սկզբունքի պահանջները պահպանված լինելու հարցի պարզումը Եթե հաշտության համաձայնության

10

ուսումնասիրության արդյունքում դատարանը բացահայտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից որնէ մեկի առկայությունը, ապա չի հաստատում այն, ն գործի քննությունը շարունակվում է: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից մեկի առկայությունը հաշտության համաձայնության հաստատումը բացառող հանգամանք է: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ տնօրինչական գործողություններն օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ դատարանի վերահսկողության ներքո կատարելու անհրաժեշտությունն օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալն է: Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը: Հաշտության համաձայնությունը հաստատելիս օրինականության սկզբունքի պահպանությունն ապահովելը կարնորվում է այն տեսանկյունից, որ դատական ակտը կարող է անբարենպաստ հետնանքնե՝ ունենալ երրորդ անձանց քաղաքացիական հարաբերությունների վրա՝ անուղղակի առնչվելով նրանց որնէ իրավունքին կամ կողմերի միջն հաստատված հարաբերություններին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշտության 0համաձայնութան հաստատման համատեքստում անդրադառնալով նան երրորդ անձանց տարբերակման դատավարական առանձնահատկություններին՝ արձանագրել է, որ հաշտության համաձայնության հաստատումը բացառող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը պարզելու դատարանի պարտականությունն ուղղված է նան ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքների պաշտպանությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահաեգել է, որ, չնայած ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձն իրավունք չունի կնքել հաշտության համաձայնություն ն ուղղակիորեն չի կարող ազդել դրա բովանդակության ն պայմանների վրա, այդուհանդերձ, պետք է պաշտպանված լինի այն ռիսկից, որ գործին մասնակցող մյուս անձինք կկնքեն իր իրավունքներն ու օրինական շահերը խախտող հաշտության համաձայնություն: Ներկայացված դեպքերում կարնորվում է դատարանի դերը՝ պարզելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայությունը Ա չհաստատելու հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձի, այդ թվում՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը (տես Սոնա Առաքելյանը ն մյուսներն ըեդդեմ Բուրաստան Դավթյանի ն մյուսների թիվ ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը հաստատելիս օրինականության սկզբունքի պահպանության ապահովման նպատակն այդպիսի համաձայնությամբ օրենքի, ինչպես նան այլ անձանց (այդ թվում՝ համաձայնությունը չստորագրած, գործին մասնակից չդարձած) իրավունքների Ա օրինական շահերի խախտումը բացառելն է: Ինքնուրույն պահանջ

11

չներկայացնող երրորդ անձը նույնպես պետք է պաշտպանված լինի այն ռիսկից, որ գործին մասնակցող անձինք չկնքեն իր իրավունքներն ու օրինական շահերը խախտող հաշտության համաձայնություն .0Հետնաբար հաշտության համաձայնություն ներկայացվելու դեպքում դատարանը նախնառաջ պետք է ստուգի դրա բովանդակությունը, դրանում առկա դրույթների համապատասխանությունն օրենքին ն այլ իրավական ակտերին, այնուհետն՝ պարզի, թե որքանով են հաշտության համաձայնության մեջ տեղ գտած դրույթներն առնչվում այլ անձանց իրավունքներին Ա օրինական շահերին, արդյոք հաշտության համաձայնությունը խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, արդյոք պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել| լ հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, արդյո՞ք պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: Ընդ որում, դրանցից թեկուզն մեկի առկայության դեպքում դատարանը պետք է չհաստատի ներկայացված հաշտության համաձայնությունը ն վեճը պետք է քննի ըստ էության (տե՛ս «Ակվա-Լեն Շին» ՍՊԸ-ն ընդդեմ Սմբատ, Արմեն ն Նունե Ավագյանների, Սյուզաննա Կարագաշյանի, երրորդ անձ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ու Կադաստրի կոմիտեի թիվ ԵԴ/21216/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանի համար սահմանել է համապարտադիր պահանջ՝ հաշտության համաձայնությունը քննարկելու դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ: Նշված կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գործին մասնակցող անձինք միջնորդում են հաշտության համաձայնությունը քննարկել իրենց բացակայությամբ: Ընդ որում, վերջին դեպքում նս հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հաշտության համաձայնության քննարկման նման դատավարական ձնն ինքնանպատակ չէ. այն թուլ է տալիս գործը քննող դատարանին, մի կողմից, հավաստիանալ, որ հաշտության համաձայնություն կնքած կողմերը լիովին գիտակցում են քննարկվող տնօրինչական գործողությունը կատարելու դատավարական հետնանքները, այդ հետնանքները դատարանի կողմից պարզաբանելուց հետո պնդում են ներկայացված հաշտության համաձայնությունը կնքելու իրենց մտադրությունը, մյուս կողմից, կողմերի կնքած հաշտության համաձայնության վերաբերյալ նան գործին մասնակցող այլ անձանց արտահայտած դիրքորոշումների հիման վրա վեր հանել դրա հաստատումը մերժելու հնարավոր հիմքերը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեն վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց մասով օրենսդիրն ուղղակիորեն բացառել է հաշտության համաձայնություն կնքելու հնարավորությունը, այդուհանդերձ, նման սահմանափակումը չի բացառում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց իրավունքը՝ դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ

12

անձանց միջն կնքված ու դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության վերաբերյալ:

Հաշտության համաձայնության հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը պարզելու դատարանի պարտականությունն ուղղված է նան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրոյն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելուն: Ուստի, եթե գործին մասնակցող անձինք, օգտվելով իրենց տնօրինչական իրավունքներից, որոշել են վեճը լուծել հաշտության համաձայնություն կնքելու միջոցով, ապա գործի բազմակողմանի ն ճիշտ լուծումն ապահովելու տեսանկյունից կարնոր է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձն իրական հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը հաշտության համաձայնության վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ կնքվելիք հաշտության համաձայնությունն այս կամ այն կերպ կարող է ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վրա:

Դատարանը չի կարող հաստատել կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ոչ միայն այն դեպքերում, երբ նման համաձայնությունն ակնհայտորեն խախտում է այլ անձի, այդ թվում՝ գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը, այլ նան այն պարագայում, երբ գործի քննությանը վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի դատավարական կարգավիճակով ներգրավված անձը, որի իրավունքների կամ օրինական շահերի վրա կարող է ազդել կնքված հաշտության համաձայնությունը, տվյալ վարույթի շրջանակում չի ունեցել դատական նիստում հաշտության համաձայնության քննարկմանը մասնակցելու իրական հնարավորություն, նրա համար չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ կնքված հաշտության համաձայնության՝ իր իրավունքների կամ օրինական շահերի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Հակառակ պարագայում խախտվում են նան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը ն փաստարկները ներկայացնելու, ինչպես նան նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետով սահմանված` գործի քննության ընթացքում գործին մասնակցող այլ|է անձանց միջնորդությունների ն փաստարկների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու դատավարական իրավունքները, ու, որպես հետնանք, նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ օրենքի ու դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքը ն Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:

Հետնաբար, ինքնուրուն պահանջ չներկայացրած երրորդ անձին պետք է հնարավորություն ընձեռվի բոլոր դատավարական երաշխիքների պահպանմամբ մասնակցելու դատական նիստում հաշտության համաձայնությունը հաստատելու հարցի քննարկմանը:

13

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելիս գործի օբյեկտիվ, բազմակողմանի ն ճիշտ լուծումն ապահովելու համար պետք է հաշտության համաձայնության հաստատմանը մասնակից դարձնի նան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց, եթե այդպիսի համաձայնությունն ։6անմիջականորեն առնչվում է նրանց իրավունքներին ու օրինական շահերին՝ պահպանելով հաշտության համաձայնությունը դատական նիստում քննարկելու իմպերատիվ պահանջը, հակառակ դեպքում երրորդ անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հաշտության համաձայնությունը հաստատելը կհամարվի կողմերի հավասարության ու մրցակցային դատավարության սկզբունքների խախտում:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձը ներգրավվում է միայն այն դեպքում, երբ տվյալ քաղաքացիական գործի ելքով ունի որոշակի հիմնավորված շահ: Նման շահի առկայությունը հերքվելու կամ վերանալու պարագայում վերանում է երրորդ անձին դատավարությունում ներգրավելու հիմքը, որպիսի պայմաններում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդութամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչն դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից՝ այդ մասին կայացնելով համապատասխան որոշում (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդված, մաս 8-րդ): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի դեռ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատարանի որոշմամբ չի հանվել գործին մասնակցող անձանց կազմից, գործում է այն կանխավարկածը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն ազդելու է նրա իրավունքների ն պարտականությունների վրա, հետնաբար դատարանը նան այդպիսի երրորդ անձի համար պետք է ապահովի դատավարական օրենսդրությամբ երաշխավորված բոլոր դատավարական իրավունքներն իրականացնելու, այդ թվում՝ դատարանի հաստատմանը ներկայացված հաշտության համաձայնության` իր իրավունքների վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունը, առավել նս, որ նան այդպիսի ազդեցության բնույթով ու աստիճանով է օրենսդիրը պայմանավորել դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատելու թույլատրելիությունը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Թիվ ԵԴ/0600/02/18 քաղաքացիական գործով դիմելով դատարան՝ Անահիտ (Թադնոսյանը պահանջել է իրեն ճանաչել ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ համասեփականատեր, բաժնեմասն առանձնացնել, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել ն ստացված գումարը բաժիններին համապատասխան բաշխել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2020 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է

14

մինչն սույն քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացվելը:

Սույն գործով Լուսինե Իսրաելյանը, դիմելով դատարան ընդդեմ Աշոտ Իսրաելյանի ն երրորդ անձ Անահիտ (Թադնոսյանի, պահանջել է Աշոտ Իսրաելյանին պարտավորեցնել իր անվամբ գրանցել Երնանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքը, ինչպես նան ճանաձել իր սեփականության իրավունքը վերը նշված տարածքի նկատմամբ:

Երրորդ անձ Անահիտ (Թադնոսյանը, 30.09.2020 թվականին Դատարան ներկայացնելով հայցադիմումի դեմ գրավոր առարկություն, ի թիվս այլի հայտնել է, որ վիճելի գույքը ձեռք է բերվել իր ն Աշոտ Իսրաելյանի ամուսնության ընթացքում, այն հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն, որի բաժանման պահանջով ինքը հայցադիմում է ներկայացրել դատարան, մինչդեռ Աշոտ Իսրաելյանն ու նրա քույրը՝ Լուսինե Իսրաելյանը, «հորինված պարտավորության» հիմքով սույն գործով փորձում են իրեն զրկել ամուսնության ընթացքում ձեռք բերված իր գույքից:

23.03.2021 թվականին Լուսինե Իսրաելյանը Դատարանի հաստատմանն է ներկայացրել իր ն Աշոտ Իսրաելյանի միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը՝ խնդրելով այն քննել իրենց բացակայությամբ: «Հաշտության համաձայնության տեքստը եզրափակվում է «Կողմերս համաձայնության ենք գալիս սույն հաշտության համաձայնություը մեր բացակայությամբ քննելու վերաբերյալ» նախադասությամբ:

Դատարանի 01.04.2021 թվականի վճռով հաստատվել է Լուսինե Իսրաելյանի ն Աշոտ Իսրաելյանի միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը, որով Աշոտ Իսրաելյանը պարտավորվել է իր անունից գնված՝ Երնանի -Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի 2/3 շենքի թիվ 73 տարածքն անվանափոխել Լուսինե Իսրաելյանի անունով:

Վերաքննիչ դատարանը 20.08.2021 թվականի որոշմամբ մերժել է Անահիտ Թադնոսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանելով, որ՝

- «Լուսինե Իսրաելյանը 23.03.2021 թվականին Դատարան է ներկայացրել իր ն Աշոտ Իսրաելյանի միջն 22.03.2021 թվականին կնքված հաշտության համաձայնությունը ն խեդրել հաստատել այե, միաժամանակ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասին, խնդրել է այն քննարկել կողմերի բացակայությամբ, ինչին պատասխանողը չի առարկել: Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում գործին մասնակցող անձինք Դատարանին միջեորդել են հաշտության համաձայնությունը քննարկել իրենց բացակայությամբ, ուստի Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2րդ մասի իրավակարգավորմամբ, իրավացիորեն հաշտության համաձայեության քննարկման նպատակով դատական նիսփ չի հրավիրել, այսինքե' կողմերին լսելու նպատակով դատական նիստ չհրավիրելով Դատարանը որնէ խախտում թույլ չի տվել, քանի որ գործում առկա է եղել միջնեորդություն' կողմերի բացակայությամբ հաշտության համաձայնությունը քննարկելու մասին, որպիսի իրավունքն ուղղակիորեն նախատեսված է վերը նշված իրավական նորմով»,

- «երբ գործով չի հիմեավորվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի Էին

15

մասի հիմքով վիճելի գույքի համատեղ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/8980/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել