ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 մարտի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 մարտի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Մ. Թոփուզյանի
Քննության առնելով քաղաքացի Ռուբեն Այվազյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Քաղաքացի Ռուբեն Այվազյանը 29.12.2010թ. /15.02.2011թ./ դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի սահմանադրականությունը:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել
է. «...ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 16, 18, 19, 22, 48 հոդվածներին և ճանաչել անվավեր»։
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ չի ներկայացվել, դրա փոխարեն դիմողն ամենայն մանրամասնությամբ շարադրել է գործի դատավարական նախապատմությունը զանազան գնահատականներ տալով հատկապես նախաքննության մարմինների գործունեությանը։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Մինչդեռ դիմողն ընդհանրապես որևէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ
հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Ռուբեն Այվազյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
2 մարտի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մարտի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
