Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 44 — Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 44. Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները 1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են` 1) դատավարության կողմերը` ա. դիմողը` սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կամ պարտականություն ունեցող մարմինները և անձինք, բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք. 2) վկան, փորձագետը և թարգմանիչը. 3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձ

Ամբողջ Տեքստ

Հոդված 44. Սահմանադրական դատավարության մասնակիցները և հրավիրյալները 1. Սահմանադրական դատավարության մասնակիցներն են` 1) դատավարության կողմերը` ա. դիմողը` սույն օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կամ պարտականություն ունեցող մարմինները և անձինք, բ. պատասխանողը` սույն օրենքով նախատեսված մարմիններն ու անձինք. 2) վկան, փորձագետը և թարգմանիչը. 3) սույն օրենքով սահմանված դեպքերում` երրորդ անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն օրենքով նախատեսված կարգով օգտվում են դատավարության կողմի իրավունքներից:

2. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստին, կարող են դիմել Սահմանադրական դատարան և նախապես ստանալ քննվող գործին առնչվող նյութերը: Դատաքննության ընթացքում նրանք կարող են հրավիրյալների կարգավիճակով պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի՝ իրենց ուղղած հարցերի վերաբերյալ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել