Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162 — Ինքնասպանության հասցնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 162 — Ինքնասպանության հասցնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 162. Ինքնասպանության հասցնելը 1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի

Ամբողջ Տեքստ

Հոդված 162. Ինքնասպանության հասցնելը 1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, 4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, 5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 6) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

3. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, 5) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, 6) շահադիտական դրդումներով, 7) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 8) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: (162-րդ հոդվածը լրաց.

12.04.24 ՀՕ-170-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել