Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 205 — Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 205AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 205 — Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 205. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը 1. Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին. 2) մեղադրական եզրակացությունը վերակազմելու մասին, եթե քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրանքից հանել առանձին փաստեր կամ ի շ

Ամբողջ Տեքստ

Հոդված 205. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազի որոշումը 1. Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին. 2) մեղադրական եզրակացությունը վերակազմելու մասին, եթե քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրանքից հանել առանձին փաստեր կամ ի շահ մեղադրյալի փոխել նրան վերագրվող արարքի իրավական գնահատականը` առանց սկզբնական փաստերն էապես փոխելու. 3) վարույթի նյութերը նախաքննության մարմին վերադարձնելու մասին, եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը, կարճել վարույթը, կասեցնել քրեական հետապնդման ժամկետը կամ կազմել նոր մեղադրական եզրակացություն:

2. Եթե վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ անհրաժեշտ է մեղադրյալին ներկայացված մեղադրանքը լրացնել կամ փոփոխել սկզբնականից էապես տարբերվող փաստերով, ապա հսկող դատախազը նախաքննությունը շարունակելու համար վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմին:

3. Մեղադրական եզրակացությամբ ստացված վարույթի նյութերով հսկող դատախազն իրավասու է վերացնելու կամ փոխելու մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, իսկ եթե խափանման միջոց չի կիրառվել` միջոցներ ձեռնարկել խափանման միջոց կիրառելու համար:

4. Մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն վերակազմելու դեպքում հսկող դատախազն իրավասու է իր որոշմամբ կրճատելու կամ լրացնելու դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել