Զարգարյան — ԿԴ/0046/13/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հունվարի 12ի դատավճռով Մխիթար Սարգսի Զարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առա
Ամբողջ Տեքստ
Յա 26 ԿԴ/0046/13/23
Հ ՀՂՅՏՆ 1425
2285 ԱԱՈՆԵՈ Ն լ,
17/7 1ՐՋԱՐՆԻՏ Ը:
(ԹԽԵԼ,
Աոա Ն
ՄԻՏ 11
ՀՀԶՅԱղՈՒՑՆ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
11 հունվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Մխիթար Սարգսի Զարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հունվարի 12ի դատավճռով Մխիթար Սարգսի Զարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ մերժվել է:
2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գայւն Ասրյանի գործով 2023 թվականի
Յ
հունիսի 30-ի թիվ ՆՄԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ: Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչն 2022 թվականի հուլիսի Լը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրությունում այս փոփոխության կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը:
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նան, որ Մ.Զարգարյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետնաբար գույքի բոնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:
5. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ.Զարգարյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..) Դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեսւկան օրենքի գործողության ընդհանուր կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պապժելիությունը, ն քրեաիրավական այլ հետրնանքները որոշվում են արարքը կատարելու ժաւմանակ գործող քրեական օրենքով: Միննույն ժամանակ, արարքի
4
կատարումից հետո ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն ժամանակ, երը փվյալ օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:
(-.)
Մխիթար Զարգարյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով մտւգանքի բոնագանձման իրավական կառուցակարգ նախավնեսված չի եղել:
Արարքի կատարումից հեվոո՝ 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական ն քրեակատարողական օրենսգրքերով նախատեսվել է, որ փուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին աոկա է, իսկ եթն այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամԻ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է փուգաւնքի բրոնազանձման կառուցակարգ, որպիսին Մխիթար Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հետադարձ ուժ տալու դեպքում դափապարվյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է:
Հետնաբարխ, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի
ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը՝ Մխիթար Զարգարյանի նկատմամը Կովայքի մարզի առաջին ավյանի ընդհանուր իրավասության դատաւրանի 2023 թվականի հունվարի 12-ի դափավճոով նշանակված 300.000 ՀՀ դրամ փուզանքին համարժեք գույքի բոնազանձման վերաբերյալ, ենթակա է մերժման (...)»/:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիվարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում: է որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ ըխում են դրանցից, որպիսի ւՏե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 34-38:
5
պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում վերաքննիչ բողոքում նշված փատրարկներին ն փաարում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է փուգաւնքի բրոնազանձման կառուցակարգ, որպիսին Մխիթար Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հետադարձ ուժ տալու դեպքում դափապարվյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է:
Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ավյանի դատարանի 2023 թվականի հունիսի 5ի թիվ ԿԴ/0046/13/23 որոշումը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, ուարի այն պերք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված հատուկ վերանայման բողոքը՝ մերժել (...)»՛:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների
հետնությունները:
9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9րդ հոդվածի 6րդ մասի համաձայն՝ «Պատաւսխանապտվություշւն 6 մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը աույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգիրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը փուգեաւնքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով փուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 77-81:
6
աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ փուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխավաւվարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգաւնքի չվճարված մասր հանրային աշխատանքներով փոխարինելու համար կավփարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարտյալի օգվին»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «/(...) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությաւմը վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ Լ սահմանում՝ առավելագույնի 1 փարի, կամ թույլատրում է փուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տուգանքը նշանակելուց հեվտ դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դարապարվյալի դիրքոլտշումը՝
1) երկարաձգում է վփուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեվվ՝ առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխավանքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(.-.)
Ա. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք աոկա չէ, ապա փուգանքը փոխարինվում է ազատազրկմամի՝ ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պարժատեսակ
7
չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պաղժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանճվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից վտխարինվում էր մեկ այլ պատժապտեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ վսսգանքի կավարումն ապահովու ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանապվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուզանք, կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը՝ վաւգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն
8
ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հորադարձ ուժ չի կարող ունենաբ:
10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թուլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում` տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով՝:
1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Զարգարյանից տուգանքի չափին համարեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսվել է տուգանքի բռնագանձման կառուցակարգ, որպիսին Մ.Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է":
- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ կատարված օրենսդրական փոփոխությամբ նախատեսված տուգանքի բռնագանձման կառուցակարգ Մ.Զարգարյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել, հետնաբար դրան հետադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի":
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյունի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 Տ նուն որոշում:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
9
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9101րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցուց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով հանրային աշխատանքներով նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:
3. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
14. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է «Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննչ դատարանը, սոյն որոշմամբ արտահայտված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ 7 Շատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:
10
վերանայման վերաքննիչ բողոք: ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՇՀայաստանի ՇՀանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածնեով ն «ՀՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Մխիթար Սարգսի Զարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0046/13/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
