ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 12- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի քսաներեքերորդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը.
2) 2-րդ մասից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» և «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը։ Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով . «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է կառավարությունը:»։ Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածում՝ 1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.
2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո՝» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝» բառերով.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով։ Հոդված 6. 1 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 2 . Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-102-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-102-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.06.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.06.2025 Հիմնական ակտ 12.05.2025, ՀՕ-102-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.06.2002, ՀՕ-373-Ն 04.06.2002, ՀՕ-373-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-102-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
