ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 59 — Ազատազրկումը որոշակի ժամկետով 1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մե
Ամփոփում
Հոդված 59.Ազատազրկումը որոշակի ժամկետով 1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից մեկուսացնելն է: 2. Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից քսան տարի ժամկետով: 3. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին: 4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն
Ամբողջ Տեքստ
Հոդված 59.Ազատազրկումը որոշակի ժամկետով
1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով հասարակությունից մեկուսացնելն է:
2. Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից քսան տարի ժամկետով:
3. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին:
4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել քսանհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ երեսուն տարին:
(59-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
