Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Հանրաքվեի արդյունքների ամփոփումը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 35AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Հանրաքվեի արդյունքների ամփոփումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) հանրաքվեի դրված ակտի ընդունման մասին. 2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 3) հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին. 4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին: 2.

Ամբողջ Տեքստ

Հոդված 35. Հանրաքվեի արդյունքների ամփոփումը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) հանրաքվեի դրված ակտի ընդունման մասին. 2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 3) հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին. 4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

2. Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

3. Հանրաքվեի դրված ակտը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

5. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն:

6. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն:

7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել