Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 110 — Ծառայողների առաջին ատեստավորումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 110AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 110 — Ծառայողների առաջին ատեստավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 110. Ծառայողների առաջին ատեստավորումը 1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո: 2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը, պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները: 3

Ամբողջ Տեքստ

Հոդված 110. Ծառայողների առաջին ատեստավորումը 1. Ծառայողների առաջին ատեստավորումն ավարտվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Առաջին ատեստավորումից հետո հաջորդ ատեստավորումն սկսվում է մեկ տարի հետո:

2. Մինչև սույն օրենքով սահմանված ծառայության անցնելը, պահպանվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի զինվորական ու քաղաքացիական անձնակազմի կարգավիճակը և արտոնությունները:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը` առանց բարձրագույն կրթության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

4. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ուսումնական հաստատություններում ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

5. Մինչև 2010 թվականը, ավագ խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնում ծառայող միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի զինծառայողները փրկարարական ծառայության անցնելու դեպքում նրանց հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դրամական օգնությունը տրվում է փրկարարական ծառայությունից արձակվելու դեպքում` սույն օրենքի 74-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել