ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 ապրիլի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարտգեզ Գասպարին (ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյան, Գենյա Պետրոսյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի ապրիլի 5-ին)` խնդրելով.
«որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180¹-րդ հոդվածի 15-րդ մասի (սանկցիան նախատեսող դրույթի մասով)` ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 44-րդ, 60-րդ (1-4-րդ մասեր), 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի սանկցիայում օրենսդիրը սահմանել է նվազագույն և առավելագույն շեմեր, սակայն դատարանին չի ընձեռել նվազագույն պատժագումարի չափից (տուգանքի նշանակման չափից, այն է` 50.000 դրամից քիչ գումար) ավելի ցածր պատժի շեմ կիրառելու հնարավորություն, որի առկայությունը կապահովեր նույն օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված` պատժաչափի որոշման ժամանակ պատախանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման պահանջը, որն էլ իր հերթին կապահովի հավասարության, համաչափության և արդարության սկզբունքների պահանջները:
Ըստ դիմողի` սահմանված տուգանքի նվազագույն շեմից ցածր չափով տուգանք նշանակելու հնարավության բացակայությունը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության պահանջներին անհամապատասխանության խնդրին` վիճարկվող դրույթով այլընտրանքային պատասխանատվության միջոց նախատեսված չլինելու և տուգանքի նվազագույն չափի զգալի լինելու հանգամանքներով պայմանավորված:
3. Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
4. Դիմողը միջնորդություն է ներկայացրել քննության առարկա գործով պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին` վկայակոչելով իր գույքային ծանր դրությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180¹-րդ հոդվածի 15-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
3. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Նախագահող`
Անդամներ`
25 ապրիլի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
