ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 391 — Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ 1. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտ
Ամփոփում
Հոդված 391.Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ 1. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, իր լիազորությունների սահմաններում, բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից սույն օրենսգրքի 387-րդ եւ 390-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կանխելու համար, եթե նա իմացել կամ իր տրամադրության տակ տեղեկություն է ունեցել, որը պետք է նրան տվյալ իրադրությունում թույլ տար եզրակացնել, որ ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 391.Անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ
1. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից, իր լիազորությունների սահմաններում, բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից սույն օրենսգրքի 387-րդ եւ 390-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները կանխելու համար, եթե նա իմացել կամ իր տրամադրության տակ տեղեկություն է ունեցել, որը պետք է նրան տվյալ իրադրությունում թույլ տար եզրակացնել, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նման խախտում, եւ եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել գործնականորեն բոլոր հնարավոր միջոցները՝ այդպիսի խախտումը թույլ չտալու կամ այն կանխելու համար՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է անզգուշությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Զինված ընդհարման ժամանակ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իր ենթակային՝ ոչ մեկին ողջ չթողնելու կամ ակնհայտ հանցավոր այլ հրաման կամ կարգադրություն տալը, որն ուղղված է սույն օրենսգրքի 387-րդ եւ 390-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների կատարմանը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասնհինգ տարի ժամկետով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
