Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-413-Ն25 սեպտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 25-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվական, ՀՕ-239, այսուհետ` օրենսգիրք) 1100-րդ հոդվածի երրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) աշխարհագրական նշումները և ապրանքի ծագման տեղանունները։»։ Հոդված 2. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության մեջ «օգտագործման իրավունքի» բառերը փոխարինել «գրանցման» բառով։ Հոդված 3. Օրենսգրքի 1171-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1171. Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները 1. Ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձի նույնատիպ ապրանքներից և ծառայություններից։

2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ դրա գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։

3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։

4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ հայտարարելու և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։»։ Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ գլխի § 3-ի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « § 3. Ապրանքի ծագման տեղանունը և աշխարհագրական նշումը »։ Հոդված 5. Օրենսգրքի 1182-րդ հոդվածից հետո լրացնել 1182 1 -րդ հոդված՝ հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1182 1 . Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը 1. Որպես աշխարհագրական նշում իրավական պահպանության ենթակա է այն նշանը, որն առևտրային գործունեության մեջ օգտագործվում է որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը։

2. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք՝ 1) չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից. 2) ծագել են տվյալ աշխարհագրական տեղանքից, սակայն չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։

3. Աշխարհագրական նշումը ենթակա չէ իրավական պահպանության, եթե առևտրային գործունեության ընթացքում դարձել է ապրանքի ընդհանուր անվանում։»։ Հոդված 6. Օրենսգրքի 1183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1183. Պատասխանատվությունն ապրանքի ծագման տեղանվան և աշխարհագրական նշման ապօրինի օգտագործման համար Ապրանքի ծագման տեղանունը և աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարող են այդ աշխարհագրական նշումը կամ տեղանունն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնելու դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից վերացնել այդպիսի նշանների պատկերը, իսկ եթե դա անհնար է, պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթը կամ ապրանքը։»։ Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-413-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-413-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.11.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1056 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.09.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.10.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.11.2002 Հիմնական ակտ 25.09.2002, ՀՕ-413-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-413-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել