Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը 1. Համայնքները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու արմատի վրա հատման ենթակա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով: 2. Առուվաճառքի առարկա համարվող ծառուտը գնորդի կողմից պետք է հատվի պայմանագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում: 3. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Արմատի վրա ծառուտի առուվաճառքի պայմանագիրը 1. Համայնքները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերելու արմատի վրա հատման ենթակա ծառուտ` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Առուվաճառքի առարկա համարվող ծառուտը գնորդի կողմից պետք է հատվի պայմանագրով կամ անտառահատման տոմսով սահմանված ժամկետներում:

3. Պետական անտառներում արմատի վրա ծառուտի վաճառքի չափաքանակների հաշվարկման մեթոդիկան սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Պետական սեփականություն համարվող անտառային տարածքներում հատման տեղամասերը և օբյեկտները որոշում է պետական կառավարման լիազորված մարմինը` ելնելով անտառաշինական նախագծերից:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել