Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ և 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ և 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-641 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 ապրիլի 2022թ. ՍԴԱՈ - 64 | «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ և 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ և 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Դիմողը նշում է. Սույն դեպքում թե΄ վարչական դատարանի և թե΄ վերաքննիչ վարչական դատարանի կայացրած Հայցադիմումի ընդունումը մերժելու» և Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումներով դատարանը զրկել է սնանկ ճանաչված իրավաբանական անձին Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքից»: Ըստ դիմողի ակնհայտ է, որ օրենսդիրը չի զրկում սնանկ ճանաչված իրավաբանական անձին իր իրավունքների պաշտպանության համար անձամբ դատարան դիմելու հնարավորությունից չսահմանափակելով Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Մինչդեռ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ կետը կիրառել են Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ: Դիմողի կարծիքով վիճարկվող իրավական նորմերով ամրագրված չէ սնանկ ճանաչված անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում, մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում ընկալումն այլ է: Դիմողի համոզմամբ` սնանկության կառավարչի որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը դեռևս չի նշանակում, որ Ընկերությունը` ի դեմս իր տնօրենի, զրկված է դատարան դիմելու իրավական հնարավորությունից: Դիմողը գտնում է, որ խնդիրն իրականում շատ ավելի տեսական և խորքային բնույթ ունի կախված սնանկության կառավարչի և սնանկ ճանաչված իրավաբանական անձի իրավական կարգավիճակից, վերջիններիս իրավասուբյեկտությունից, դատարանում որպես առանձին սուբյեկտ հանդես գալու, հայցադիմում ներկայացնելու իրավական հնարավորությունից: Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված տրամաբանությունը կարող էր իրավաչափ համարվել այն պարագայում, երբ օրենսդիրը, նախատեսելով սնանկության կառավարչի որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը, միևնույն ժամանակ բացառեր այլ սուբյեկտի, օրինակ` ընկերության տնօրենի ընկերության անունից հանդես գալու իրավական հնարավորությունը սահմանափակելով ընկերության իրավասուբյեկտությունը, այդ թվում դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը: Դիմողի կարծիքով ըստ էության թե΄ Վարչական դատարանն իր Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ, թե΄ Վերաքննիչ վարչական դատարանը Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ վկայակոչել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ կետը, և որոշման պատճառաբանական մասում հանգել են այն եզրակացության, որ սնանկ ճանաչված ընկերությունը չունի դատավարական իրավասուբյեկտություն, և միայն սնանկության գործով կառավարիչն է օժտված նման դատավարական իրավասուբյեկտությամբ: Մինչդեռ դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հիմքում ընկած տրամաբանությանը: Դիմողը պնդում է. որ Դատարանի կողմից կարող է կիրառվել ՎԴՕ 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը բացառապես այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացվել է այն անձի կողմից, ով ՎԴՕ 3-րդ հոդվածով սահմանված սուբյեկտ չի հանդիսանում», որպիսի պայմաններում, դիմողի եզրահանգմամբ.  դատարանի կողմից սնանկ ճանաչված իրավաբանական անձին ակնհայտորեն իրավունք չունեցող անձ դիտարկելը և այդ հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելը զրկում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված 61-րդ հոդվածով սահմանված դատական պաշտպանության իրավունքից: Իսկ նման հակասահմանադրական մեկնաբանությունը դատական համակարգում ձևավորում է հակասահմանադրական պրակտիկա»:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ միայն ներքոգրյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.

1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները. ընդ որում Սահմանադրական դատարանը փաստում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը պետք է սպառի դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի պետական եկամուտների կոմիտեի 10.08.2020թ. թիվ 3000324/1 ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին: Վարչական դատարանի 2021 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է: Վերաքննիչ վարչական դատարանի 31.05.2021թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Վարչական դատարանի 24.02.2021թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ: Վճռաբեկ դատարանը 28.07.2021թ. որոշել է վերադարձնել թիվ ՎԴ/1475/05/21 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 31.05.2021թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով հնգօրյա ժամկետ: Վճռաբեկ դատարանը 01.09.2021թ. որոշել է թիվ ՎԴ/1475/05/21 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 31.05.2021թ. «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության այն պատճառաբանությամբ, որ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 31.05.2021 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստային առաքմամբ ներկայացվել է 18.08.2021 թվականին (հիմք` վճռաբեկ բողոքի ծրար), այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացվել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ բողոքն ամբողջությամբ նոր ներկայացված բողոք համարելու պարագայում այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է»: Սույն գործի դատավարական նախապատմությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշատակված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել ներկայացված վճռաբեկ բողոքը, որպիսի պայմաններում դիմողն իր գործողությունների հետևանքով, ըստ էության, չի իրացրել վճռաբեկ ատյանում դատական պաշտպանության օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը: Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան, քանի որ չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 ապրիլի 2022 թվականի

ՍԴԱՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել