ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 392 — Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը 1.
Ամփոփում
Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը 1. Դրոշմավորման ենթակա չեն՝ 1) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները. 2) Օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի
Ամբողջ Տեքստ
Հոդված 392. Դրոշմավորման ենթակա ապրանքների չդրոշմավորումը 1. Դրոշմավորման ենթակա չեն՝ 1) ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները.
2) Օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա: (392-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն , լրաց.
25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
