«ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-201)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 201 | «ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Խանդանյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին: Սահմանադրական դատարանի դատական կազմի` 2021 թվականի դեկտեմբերի 27-ի ՍԴԴԿՈ-91 որոշմամբ գործն ընդունվել է քննության, իսկ Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 11-ի ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանը, և դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի մարտի 1-ին: Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-93 աշխատակարգային որոշմամբ սույն գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը, ՍԴԱՈ-94 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, իսկ ՍԴԱՈ-95 աշխատակարգային որոշմամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, գործի վարույթը կասեցվել է: Սահմանադրական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-188 աշխատակարգային որոշմամբ, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Հ. Թովմասյանի` գործի վարույթը վերսկսելու մասին առաջարկությունը, նշված գործի վարույթը վերսկսել է և դատաքննությունը նշանակել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին:
2. Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴԱՈ-199 աշխատակարգային որոշմամբ սույն գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, և ՍԴԱՈ-200 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտ է սույն գործով պահանջել լրացուցիչ ապացույցներ, ուստի գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-201
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-201
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
