Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրապետյան — ՍԴ2/0881/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրապետյան — ՍԴ2/0881/02/21

Վճռաբեկ դատարանՍԴ2/0881/02/2123 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սուրեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Սուրեն Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սուրեն Հայրապետյանից բոնագանձել 70.529,92 ՀՀ դրամ` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.03.2022 թվականի վճռով

Ամբողջ Տեքստ

«ԱԱ 285

ն 2 Վ Ն

ՍԱՐ ոն)

ՆԱՅ: է

ՀՑ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0881/02/21 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ2/0881/02/21

Նախագահող դատավոր` Ս. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի փետրվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուրեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Սուրեն Հայրապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սուրեն Հայրապետյանից բոնագանձել 70.529,92 ՀՀ դրամ` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բամվարարվել է՝ Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գայանե Ավագյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահան

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6Լ-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, սխալ է մեկեաբանել ն(կամ) կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի Լին կետը, 55-րդ ն 552րդ հոդվածները, 560-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի Լին մասը, 59-րդ հոդվածի Լին մասը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 303-րդ հոդվածի 7-րդ մասը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձեաժողովի 30.112016 թվականի «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ (այսուհետ' Կանոններ) հաստատված հավելվածի 2-րդ ն 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ որնէ ապացույց այն մասին, որ պատասխանողը բանավոր կամ գրավոր ընդունել է հայցը կամ հայցադիմումում վկայակոչված որնէ փաստ, առկա չէ որնէ թույլատրելի ապացույց, որով կհաստատվի, որ տեղադրված է առնտրային հաշվարկի սարք: Վերաքննիչ դատարանն արձանագրել է «Բաժանորդի հաշվի քաղվածքը» բողոք բերած անձի կողմից վիճարկված չլինելու փաստը, մինչդեռ դա դեռնս չի նշանակում համապատասխան փաստի ընդունում: Նշվածի հետնանքով Ընկերությունն ազատվել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը ապացուցելու պարտականությունից, քանի որ որնէ փաստ չվիճարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այդ փաստը փաստորեն համարել է անվիճելի:

Ընկերությունն իր բողոքում չի նշել, որ որնէ փաստ անվիճելի էր Ա Դատարանը թույլ է տվել դատավարական սխալ իր վրա դնելով որնէ փաստի ապացուցված չլինելու բացասական հետնանքը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից ն անդրադարձել այդ հարցերի քննարկմանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը չի ներկայացրել իր՝ բաժանորդ հանդիսանալու, ցանցին փաստացի միացման փաստը հավաստող, բողոք բերած անձի հասցեում առնտրային հաշվառքի սարք տեղադրված լինելու, ինչպես նան ներքին ցանցն իրեն սեփականության իրավունքով պատկանելու կամ նրա կողմից օրինական այլ հիմքով տիրապետվելու վերաբերյալ ապացույցներ: Մինչդեռ առանց ապացույցի Վերաքննիչ դատարանը հաստատել է իր՝ բաժանորդ հանդիսանալու փաստը:

Ինչ վերաբերում է գործով ներկայացված ապացույցին՝ բաժանորդի հաշվի քաղվածքին, ապա այն նշված փաստերը հաստատող թույլատրելի ապացույց չէ: Նշված քաղվածքը ոչ միայն արժանահավատ չէ' միակողմանի ծագում ունենալու ն դրանում ներառված տեղեկությունների աղբյուրը բացահայտված չլինելու պատճառով, այլն չի կարող որակվել այլ կերպ, քան որպես բռնագանձման ենթակա գումարի հաշվարկ, այն էլ՝ վերապահումներով, քանի որ պարտքի ծագման փաստական Ան իրավական հիմքերի առկայությունը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում այդ պարտքի բաղադրիչները ներկայացնող հաշվարկն առարկայազուրկ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 11.03.2022 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման, քանի որ Ընկերությունը բողոք բերած անձին մատուցել է ծառայություններ, իսկ վերջինս ընդունել է դրանք ն դրանց դիմաց կատարել վճարումներ: Այսինքն՝ բողոք բերած անձն իր կոնկլյուգենտ գործողություններով

Յ

ընդունել է կողմերի միջն պարտավորական իրավահարաբերությունների առկայությունը ն գործի քննության ընթացքում այդ փաստը չի վիճարկել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստը՝

1) ի հավաստում Սուրեն Հայրապետյանին ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայություններ մատուցված լինելու փաստի՝ Ընկերությունը ներկայացրել է «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթ: Նշված փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում բաժանորդ Սուրեն Հայրապետյանի կողմից քաղաք Կապան, Գ. Նժդեհի 2-րդ նրբանցքի 0-26 հասցեում ջրամատակարարումից ն ջրահեռացումից օգտվելու ու դրա դիմաց մասնակի վճարումներ կատարելու, ինչպես նան ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին միանալու ու ջրաչափական սարքի մասին (հատոր 1-ին, գ.թ. 7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է.

3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ մի շարք գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (թիվ ՍԴ/1100/02/21 ն թիվ ՍԴԶ/135/0221 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.08.2022 թվականի որոշումեերը, թիվ ՍԴ/1414/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1414/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.072022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1218/02/21 ն թիվ ՍԴԶ/1234/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22072022 թվականի որոշումները, թիվ ՍԴ/1437/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01072022 թվականի որոշումը, թիվ ՍԴԶ/282/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 12.08.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1314/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 05.08.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/0914/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 3105.2022 թվականի որոշումը, թիվ ՍԴ2/1064/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 24.06.2022 թվականի որոշումը) նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ,

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ Ա 62-րդ հոդվածների խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Սույե վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ միացված ցանցի միջոցով ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական նորմերը որոշելու հարցին, ն դրանց շրջանակներում մատակարարի կողմից բաժանորդին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու ապացույցների շրջանակին:

4

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի .համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Իսկ 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա ն միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի նե պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:

Նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն ուղղված երկու կամ ավելի անձանց միջն համաձայնություն ձեռք բերվելու դեպքում մի կողմը՝ պարտապանը, պարտավորվում է մյուսի՝ պարտատիրոջ, օգտին կատարել որոշակի գործողություն կամ ընդհակառակը՝ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց: Ընդ որում` միննույն համաձայնության շրջանակում մի կողմը որոշակի գործողության կամ անգործության մասով կարող է հանդես գալ պարտատեր՝ մյուս կողմից պահանջելով պարտավորության կատարում, իսկ այլ գործողության կամ անգործության մասով՝ պարտապան՝ ստանձնելով պարտավորություններ: Բացառություններ կամ առանձին տեսակի ՛պլայմանագրերի առանձնահատկություններով պայմանավորված հատուկ այլ կանոններ սահմանված չլինելու դեպքում պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վեցերորդ բաժնով նախատեսված պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ միացված ցանցի միջոցով գազի, նավթի ն նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամարակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 550-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նան պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը ն իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 551-րդ հոդվածի համաձայն՝

էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

5

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ ն այ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նան սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կեքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 3-րդ կետի -համաձայն՝ էներգամատակարարման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով ն կարող է փոփոխվել կամ լուծվել նույն օրենսգրքի 558 հոդվածով նախատեսված հիմքերով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Նուն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված էներգամատակարարման պայմանագիրը երկարաձգված է համարվում նույն ժամկետով ն պայմաններով, եթե մինչն դրա գործողության ժամկետի ավարտը կողմերից որնէ մեկը չի հայտնում այն դադարելու կամ փոփոխվելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 556-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 559-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ էներգամատակարարման պայմանագրով `պլաարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ):

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ դրանցով նախատեսված էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները կիրառելի են նան ջրի մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ՝ պայմանով, որ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ չբխի այդ պարտավորության էությունից: Տվյալ դեպքում էներգամատակարարման պայմանագրի մասին կանոն է հանդիսանում նան այն, որ այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, ապա պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 560-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ջրի մատակարարման հարաբերությունների նկատմամբ նշված կանոնը նս կարող է կիրառելի լինել, եթե դրանում նշված պարտադիր այլ վավերապայմանների հետ միաժամանակ այլ բան սահմանված չլինի օրենքով, այլ իրավական ակտերով կամ այլ բան չբխի այդ պարտավորության էությունից: Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել` արդյո՛ք այլ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմաեված է ջրի մատակարարման պայմանագիրը կեքված համարելու այլ պահ, կամ այդ պարտավորության էությունից կարող է բխել պայմանագրի կեքման այլ պահ:

Այսպե, Հայաստանի :Հանրապետությունում ջրային ,հարաբերությունները կարգավորվում են նան ՀՀ ջրային օրենսգրքով:

6

ՀՇ գՓջրային օրենսգրքում օգտագործվող հիմնական .հասկացությունների բովանդակությունը բացահայտված է նույն օրենսգրքի 1-ին հոդվածով, որի համաձայն՝ ներքոշարադրյալ հասկացությունները օգտագործվում են հետնյալ բովանդակությամբ.

Կարգավորող հանձնաժողով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին,

լիցենզավորված անձ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ,

բաժանորդ՝ լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ,

խմելու ջրամատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները ն պայմանները:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (...):

ՀՀ ջրային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի խնդիրներն են ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը ն դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը ն վերահսկողության իրականացումը:

ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ն 5-րդ կետերի համաձայն՝ Կարգավորող հանձնաժողովն իրավասու է սահմանելու խմելու ջրամատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները, լիցենզավորված անձանց ն բաժանորդների միջն կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձները կամ պարտադիր պայմանները:

Վերոգրալից բխում է, որ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների ոլորտում կարգավորում իրականացնող մարմինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (այսուհետ նան՝ Հանձնաժողով): Ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքի ն դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմաններն ապահովելու ն վերահսկողություն իրականացնելու համար Հանձնաժողովին վերապահված է խմելու ջրամատակարարման ու ջրահեռացման (կեղրաջրերի ` մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ ն այդ ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձները՝ կամ պարտադիր պայմանները սահմանելու իրավասությունը: Ընդ որում վերոնշյալ ծառայությունների մատուցման կանոններով Հանձնաժողովը սահմանում է համապատասխան լիցենզիա ստացած անձի (լիցենզավորված անձ) կողմից վերջինիս հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած կամ այն կնքելու համար դիմած անձանց (բաժանորդ) խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները ն պայմանները:

Ի կատարումն ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ն 5-րդ կետերի՝ Հանձնաժողովը 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ հաստատել է խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման

7

կանոնները (Կանոններ), իսկ նույն օրն ընդունած թիվ 379-Ն որոշմամբ հաստատել է խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձները:

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ սահմանված Կանոններով կարգավորված է նան մատակարարի ն բաժանորդի միջն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը:

Կանոնների 22-րդ կետի համաձայն՝ Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից՝ 5, իսկ Երնան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:

Կանոնների 22.1-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում՝ Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առնտրային հաշվառքի սարքի տեղակայման ն այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), ապա Մատակարարին է ներկայացվում Պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետնյալ տեղեկատվությունը ն փաստաթղթերը.

1) Ֆիզիկական անձի դեպքում՝

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը ն լիազորագիրը,

բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը կամ համայնքի, իսկ Երնան քաղաքում՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ, (...):

Կանոնների 22.3-րդ կետի համաձայն` Մատակարարը Կանոնների 22.1-րդ կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ՝ բացառությամբ Կանոնների 22.2-րդ կետով նախատեսված դեպքի: Բաժանորդը միակողմանի կնքված Պայմանագիրը Մատակարարից ստանալուց հետո 30 օրվա ընթացքում վերջինիս ներկայացնում է իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Բաժանորդի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին միացման կամ կատարված միացման փոփոխության (նոր միացում) կամ Մատակարարի կողմից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգ (նոր համակարգ) կառուցելու անհրաժեշտության բացակայության դեպքերում ֆիզիկական անձի կողմից մատակարարին պետք է ներկայացվի Կանոնների 22.1-րդ կետում նշված փաստաթղթերով ուղեկցվող՝ պայմանագիր կնքելու դիմում: Նշված դիմումը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը բաժանորդին պետք է ուղարկի պայմանագիր կնքելու առաջարկ, ով այն ստանալուն հաջորդող 30 օրվա ընթացքում մատակարարին պետք է ներկայացնի իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը: 30-օրյա ժամկետում մատակարարին ստորագրված պայմանագրի մեկ օրինակը չհանձնելու դեպքում Պայմանագիր կնքելու Մատակարարի առաջարկը համարվում է չընդունված: Ընդ որում՝ Պայմանագիր կքնելու պահից հետո՝ 5, իսկ Երնան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է սկսել բաժանորդին ծառայությունների մատուցումը:

Ավելին Հանձնաժողովի 30.11.2016 թվականին ընդունած «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման

8

պայմանագրերի օրինակելի ձները սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածով սահմանված է խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման (մատակարար- բնակիչ) պայմանագրի օրինակելի ձնը: Նշված պայմանագրի 26-րդ կետի համաձայն` նույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից ն գործում է անորոշ ժամկետով:

Հիմք ընդունելով Հանձնաժողովի որոշումներով սահմանված վերը նշված իրավակարգավորումների բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովը, վերը նշված իրավական ակտերով սահմանելով լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններն ու պայմանները, այդ թվում՝ մատակարարի ն բաժանորդի միջն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը, դրանցով, ըստ էության, ուղղակիորեն չի սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կանոնից տարբերվող' ջրի մատակարարման պայմանագիրը կեքված համարելու այլ պահ. նման պահ սահմանված չէ նան այլ օրենքներով ն այլ իրավական ակտերով:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ջրի մատակարարման պայմանագիրը նս կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարի ն բաժանորդի միջն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս դրա կողմերը պետք պահպանեն նան խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման վերը նշված կանոններն ու պայմանները, այդ թվում՝ մատակարարի ն բաժանորդի միջն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու կարգը:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետնյալը.

Հանձնաժողովի կողմից 30.11.2016 թվականին ընդունած ն 01.01.2017 թվականին ուժի մեջ մտած՝ «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձները սահմանելու մասին» թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով որոշել է Հայաստանի Հանրապետության տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կենտրոնացված ծառայություններ մատուցող ջրամատակարար ընկերությանը (...)' նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչն 2020 թվականի դեկտեմբերի Լը ներառյալ կնքել խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ համաձայն նույն որոշման 1-ին կետով սահմանված օրինակելի ձների:

Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ ըեդուեվել է ի գիտություն, որ 2017 թվականի հունվարի Լից մինչն նույն որոշման 2-րդ կետի համաձայն պայմանագրերի կնքումն ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվում են նույն որոշման Լին կետով սահմանված պայմանագրերի օրինակելի ձների հիման վրա, եթե բաժանորդը գրավոր չի հրաժարվում եշված ծառայությունների մատուցումից:

Նշված որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածով Հանձնաժողովը սահմանել է խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)

9

ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) պայմանագրի ձնն ու կանոնները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովն Ընկերության համար սահմանել է խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու պարտականություն՝ նախատեսելով ժամկետ՝ 01.01.2017 թվականից մինչն 01.12.2020 թվականը ներառյալ (նշված ժամկետը Հանձնաժողովի հետագա որոշումներով երկարաձգվել է, տես օրինակ՝ 23.12.2020 թվականի թիվ 475Ա, 22.12.2021 թվականի թիվ 475Ա, 29.06.2022 թվականի թիվ 475Ա ն 2112.222 թվականի թիվ 555Ա որոշումները): Նույն որոշմամբ նշվել է, որ մինչն 01.12.2020 թվականը (հետագայում երկարաձգված ժամկետը)՝ Ընկերության կողմից պայմանագրեր կնքելը, խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվելու են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով նախատեսված պայմանագրի, հետնաբար նան դրա պայմանների հիման վրա՝ քանի դեռ բաժանորդը գրավոր չի հրաժարվել այդ ծառայությունների մատուցումից:

Վերոշարադրյալից բխում է, որ մինչ Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ն հետագայում երկարաձգած ժամկետի ավարտն Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցվելու են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով նախատեսված պայմանագրի, հետնաբար նան դրա պայմանների հիման վրա, քանի դեռ բաժանորդը գրավոր չի հրաժարվել այդ ծառայությունների մատուցումից:

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ով՝ օրինակելի պայմանագրով նախատեսված պայմանները հանգում են հետնյալին.

Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մատակարարը պարտավորվում է բաժանորդին մատուցել խմելու ջրի մատակարարման ն (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ (այսուհետ՝ ծառայություններ), իսկ բաժանորդը՝ վճարել դրանց դիմաց՝ կանոններով ն նույն պայմանագրով սահմանված կարգով ն ժամկետներում:

Պայմանագրի նշված պայմանից հետնում է, որ ջրամատակարարման իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ սահմանված Կանոնները:

Նույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` Բաժանորդը պարտավոր է վճարել մատուցված ծառայությունների դիմաց՝ կանոններով ն սուն ,պլայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում:

Նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Մատակարարը պարտավոր է ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը՝ ծառայություններին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխան:

Նուն հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ Բաժանորդին հաշվարկային ամսում մատակարարված խմելու ջրի քանակը որոշվում է նույն պայմանագրի հավելվածում նշված առնտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքներով, իսկ դրա բացակայության դեպքում՝ կանոնների համաձայն:

Նուն հավելվածի 28-րդ կետի համաձայն Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման (մատակարար-բնակիչ բաժանորդ) նոր օրինակելի ձն հաստատելու կամ գործող օրինակելի ձնում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում դրանք ուժի մեջ են մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Կողմերը պարտավոր են հանձնաժողովի

10

սահմանած ժամկերում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ, կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

Նշված կարգավորումների մեկնաբանությունից հետնում է, որ եթե բաժանորդը չի հրաժարվել խմելու ջրի մատակարարման ն (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մատակարարի մատուցած ծառայություններից, մատակարարը պարտավոր է ապահովել դրանց հուսալի մատակարարումը բաժանորդին, իսկ Բաժանորդը՝ վճարել առնտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների չափով մատակարարված խմելու ջրի դիմաց: Ընդ որում՝ մատակակարը Ա բաժանորդը կրում են սահմանված ժամկետում նոր պայմանագիր կեքելու կամ գործող պայմանագրում փոփոխություններ ն (կամ) լրացումներ կատարելու պարտականություն՝ այդպիսին Հանձնաժողովի կողմից սահմանված լինելու դեպքերում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչն Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ն հետագայում երկարաձգված ժամկետը բաժանորդի կողմից խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից գրավոր չհրաժարվելու դեպքում այդ ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման վերը շարադրված՝ Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրով նախատեսված պայմաններով ն Կանոններով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի) մաքրման ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» թիվ 378-Ն որոշմամբ կարգավորվում են մատակարարի ն բաժանորդի կամ մատակարարին դիմող անձի փոխհարաբերությունները:

Կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը բացահայտված է 2-րդ կետով, համաձայն որի՝

Պայմանագիր՝ Մատակարարի ն Բաժանորդի միջն Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձնին համապատասխան կնքված Ծառայությունների մատուցման պայմանագիր,

Նոր միացում՝ Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն,

Նոր համակարգ՝ Նոր միացման դեպքում Դիմող անձի հաշվին Մատակարարի կողմից կառուցվող ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգ,

Առնտրային հաշվառքի սարք՝ Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում:

Կանոնների 6-րդ կետի համաձայն Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առնտրային հաշվառքի սարք ն Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում ն վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ՝ հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նան մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի ն դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: (...):

Վերոգրյալից բխում է, որ Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպե նան մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի ն դրա դիմաց հաշվարկված

11

գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը պահպանվում են Հաշվառման քարտում: Հետնաբար՝ Հաշվառման քարտում արտացոլված ն պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը բավարար հիմք է դատարանների համար մատակարար-բաժանորդ հարաբերություններից ծագող փաստերը հաստատելու համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետնյալին.

1. Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն ն թիվ 379-Ն որոշումներով ջրի մատակարարման պայմանագիրը կնքված համարելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետում նշված կանոնից տարբերվող այլ կանոն սահմանված չլինելու պայմաններում ջրի մատակարարման պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից, եթե ջրի մատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացին:

2. Վերը շարադրված դեպքերում բաժանորդի կողմից խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 379-Ն որոշման հավելված 1-ով հաստատված օրինակելի պայմանագրի պայմանները ն թիվ 378-Ն որոշմամբ հաստատված Կանոնները՝ բաժանորդի կողմից ծառայություններից գրավոր չհրաժարվելու դեպքում.

3. Մատակարար-բաժանորդ հարաբերություններից առաջացող փաստերը հաստատելու համար բավարար հիմք է Հաշվառման քարտում արտացոլված ն պատշաճ կարգով դատարանին ներկայացված տեղեկատվությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Ընկերությունը տպահանջելլ| լէ Սուրեն Հայրապետյանից բոնագանձել 70.529,92 ՀՀ դրամ` որպես մատուցված ծառայությունների համար չվճարված գումար:

Ի հավաստում Սուրեն Հայրապետյանին ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայություններ մատուցված լինելու փաստի՝ Ընկերությունը ներկայացրել է «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթուղթ:

Դատարանը 11.03.2022 թվականի վճռով (Ընկերության հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) Հայցվորը չի ներկայացրել կողմերի միջն գրավոր պայմանագիր կեքված լինելու, ինչպես եան Պատասխանողի կողմից պայմանագրի կեքման համար դիմած լինելու վերաբերյալ ապացույցներ: Միննույն ժամանակ, չի ներկայացրել Մատակարարի ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին միացված Ներքին ցանցը (կամ այն ներառող գույքը, փարածքը) Պատասխանողին սեփականության կամ այլ իրավական հիմքով պատկանելու փաստը հիմնավորող որնէ ապացուց: (...) գործի քննությամբ չի հաստատվում Պատասխանող Սուրեն Սարգսի Հայրապետյանի ն «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության միջն խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման իրավահարաբերության առկայությունը' «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման» պայմանագիր կեքված լինելու (այդ թվում' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2-րդ կետով սահմաված հիմքով), հետնաբար նան Պատասխանողի' «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության Բաժանորդ լինելու փաստը: (...)»:

Վերաքննիչ դատարանը 10.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 11.03.2022 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ՝ «լ(...) Կանոններով միեչն 2020 թվականի դեկտեմբերի Լը եերառյալ՝ ծառայություններ մատուցող ընկերության վրա պայմանագիր

12

կնքելու պարտավորության սահմանումը չի կարող արգելք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 552-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված կանոնի կիրառման համար, հատկապես այն պայմաններում, երբ գործի վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ պատասխանողը, թեն սահմանված ժամանակահատվածում ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր չի կեքել, սակայն տեղադրել է առնտրային հաշվառքի սարք ե միացված ցանցի միջոցով փաստացի օգտվել է ջրամատակարարումից ն ջրահեռացումից: Ուստի եման պայմաններում գործարքի հասարակ գրավոր ձնը պահպանված չլինելու հանգամանքն ինքեին, առեվազն մինչն 0112.2020թ., որնէ իրավական հետնանքնեեր չէր կարող առաջացնել: (..) պատասխանողն իր գործողություններով, ընդունելով մատակարարված ջուրը, հայցվորի հեր մտել է պարտավորական հարաբերությունների մեջ, ուստին ստանձնել է նան մատակարարված ջրի դիմաց վճարելու պարտավորություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի համոզմամբ" երբ պարտավորական հարաբերությունների մի կողմը, իր կոեկլյուդենտ գործողություններով, ընդունել է մյուս մասնակցի կողմից որոշակի պարտավիորությունների կատարումը, անվիճելի է դարձրել պայմանագրային հարաբերությունների առաջացման փաստը անկան այն հանգամանքից, որ չի պահպանվել օրենքով քենարկվող պայմանագրերի կեքման համար նախատեսված գրավոր ձնը: (...)»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով շարադրված պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Հայրապետյանի՝ որպես կենցաղային սպառման համար ջուր օգտագործող քաղաքացու կողմից միացված ցանցին առաջին անգամ փաստացի միանալու պահից ջրի մատակարարման պայմանագիրը ՀՀ քաղաքացիակ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴ2/0881/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել