ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 274 — Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը (վերնագիրը փո
Ամփոփում
Հոդված 274.Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը (վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն) 1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով: 2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝ 1) կազմակերպված խմբի կողմից, 1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն) 2) պաշտոնեական դ
Ամբողջ Տեքստ
Հոդված 274.Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը
(վերնագիրը փոփ. 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
(274-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ- 323-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
