ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 217 — Ահաբեկչությունը 1. Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարմ
Ամփոփում
Հոդված 217.Ահաբեկչությունը 1. Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողու
Ամբողջ Տեքստ
Հոդված 217.Ահաբեկչությունը
1. Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-114-Ն)
3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաստել է ահաբեկչության խափանմանը, եւ եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
(217-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-114-Ն)
Հոդված
217
1
.
Ահաբեկչության ֆինանսավորումը
1. Ահաբեկչության ֆինանսավորումը` գույքի ուղղակի կամ անուղղակի, ցանկացած եղանակով տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ պետք է օգտագործվի կամ կարող է օգտագործվել ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար կամ ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայություններն ուղղված են ահաբեկչության կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարմանը, կամ դրանց արդյունքներն օգտագործվելու են ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի իմաստով գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը:
(217
1
-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-16-Ն, խմբ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 26.05.08 ՀՕ-81-Ն,
21.06.14 ՀՕ-114-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
