Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 977 — Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 977AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 977 — Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 977. Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը 1. Պայմանագրի ժամկետը լրանալիս իր պարտականությունները պատշաճ կատարած օգտագործողն այլ հավասար պայմաններում նոր ժամկետով պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի մյուս անձանց նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով: 2. Օգտագործողը պարտավոր է իրավատիրոջը գրավոր տեղեկացնել նման պայմանագիր կնքելու իր ցանկության մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 977. Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը 1. Պայմանագրի ժամկետը լրանալիս իր պարտականությունները պատշաճ կատարած օգտագործողն այլ հավասար պայմաններում նոր ժամկետով պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի մյուս անձանց նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:

2. Օգտագործողը պարտավոր է իրավատիրոջը գրավոր տեղեկացնել նման պայմանագիր կնքելու իր ցանկության մասին` համալիր թույլտվության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում նման ժամկետ նշված չէ, ապա պայմանագրի ժամկետի ավարտից առաջ` ողջամիտ ժամկետում:

3. Նոր ժամկետով համալիր թույլտվության պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել