Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 69 — Ակտիվների տարանջատումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 69AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 69 — Ակտիվների տարանջատումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 69. Ակտիվների տարանջատումը 1. Կառավարիչը պարտավոր է իրականացնել սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պայմանագրային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում: 2. Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն օգտագործում է բացառապես ի կատարումն այդ ֆոնդի կառավարման հետ կապված` սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված գործարքների,

Ամբողջ Տեքստ

Հոդված 69. Ակտիվների տարանջատումը 1. Կառավարիչը պարտավոր է իրականացնել սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պայմանագրային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:

2. Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն օգտագործում է բացառապես ի կատարումն այդ ֆոնդի կառավարման հետ կապված` սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված գործարքների, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված վճարների և ծախսերի և չի կարող այդ ակտիվներն օգտագործել ի շահ իրեն կամ որևէ այլ անձի:

3. Կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կնքված պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ստանձնած պարտավորությունների: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարչի անձնական պարտքերի համար ֆոնդի ակտիվներում նրա բաժնեմասի վրա բռնագանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ` ֆոնդի մասնակիցների` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել